Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Տեղեկանքների, կրկնօրինակների ձեռքբերում և իրավաբանական եզրակացությունների տրամադրում

Ի՞նչ է տեղեկանքը:

Տեղեկանքն օպերատիվ տեղեկություններ պարունակող և որևէ փաստերի հավաստման կամ նկարագրման նպատակով կազմված պաստաթուղթ է: Տեղեկանքները կարող են տրամադրվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր անձանց կողմից: Շատ հաճախ քաղաքացիություն ձեռք բերելու, ամուսնություն կնքելու, երեխա որդեգրելու և բազմաթիվ այլ գործուղություններ կատարելու համար քաղաքացիներից պահանջվում են տարբեր տեսակի տեղեկանքներ, քանզի մինչև որևէ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություն կատարելը պետական մարմինը պետք է համոզվի, թե արդյոք քաղաքացին համապատասխանում է օրենքով սահմանված որոշակի պայմաններին: Հարկ է նշել, որ երբեմն տեղեկանքների ստացման գործընթացը բավական լարված և հոգնեցուցիչ է և քաղաքացիների մոտ որոշ դժվարություններ է առաջացնում: 

Ի՞նչ է կրկնօրինակը:

Կրկնօրինակը տրամադրվում է փաստաթղթի բնօրինակը կորցնելու կամ փչացնելու դեպքում և իր իրավաբանական ուժով հավասար է բնօրինակին: Կրկնօրինակը տպվում է բնօրինակի բլանկի վրա և պարունակում է նույն տվյալները: Ծննդյան և ամուսնության վկայականների կորուստը բավական տարածված երևույթ է և նման իրավիճակում քաղաքացիները ստիպված դիմում են իրավասու մարմնին՝ կորցրած փաստաթղթի կրկնօրինակը ստանալու համար:

Տեղեկանքների որոշ տեսակները, դրանց ձեռքբերումը և կրկնօրինակների ձեռքբերումը

Հաճախ քաղաքացիները կանգնում են քաղաքացիական կացության ակտերի վերաբերյալ տեղեկանքներ ստանալու անհրաժեշտության արջև: Այդ տեղեկանքները պահանջվում են անձանց ընտանեկան կարգավիճակը և մի շարք այլ հարցերը պարզելու համար: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ գոյություն ունեն քաղաքացու դատվածության և հետախուզության տակ գտնվելու մասին տեղեկանք և այլ տարատեսակ տեղեկանքներ: Քաղաքացիական կացության ակտերի հետ կապված տեղեկանքները և փաստաթղթերի կրկնօրինակները տրամադրվում են ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության արխիվի, ամուսնության պալատի, Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժինների, ՔԿԱԳ տարածքային մարմինների և ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

ՔԿԱԳ գործակալության արխիվը տրամադրում է տեղեկանքներն ու փաստաթղթերի կրկնօրինակները հետևյալ դեպքերում՝

  • երբ քաղաքացիական կացության ակտի գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային մարմնում բացակայում է տվյալ ակտային գրանցումը.
  • արխիվում պահպանվող օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների կողմից կատարված ակտային գրանցումների հիման վրա.
  • արխիվում պահպանվող Երևան քաղաքի մինչև 1947թ. ծննդյան ակտային գրանցումների հիման վրա:

Ամուսնության պալատը տրամադրում է տեղեկանքներ և կրկնօրինակներ իր կողմից ամուսնության, ամուսնալուծության և ծննդի կատարած գրառումների վերաբերյալ: ՔԿԱԳ տարածքային բաժինները իրավասու են տեղեկանքներ և կրկնօրինակներ տրամադրել իրենց կողմից կատարած գրառումների վերաբերյալ: Արդարադատության նախարարության կողմից քաղաքացու ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է այն դեպքում, երբ այն պատրաստվում է ամուսնություն կնքել Հայաստանից դուրս: Նման տեղեկանքը կարող է ստացվել նաև ՀՀ դեսպանական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով:

Երբեմն առաջանում է քաղաքացու դատվածության կամ նրա հանդեպ հետախուզության առկայության վերաբերյալ տեղեկանքի ստացնան անհրաժեշտությունը, օրինակ՝ երեխա որդեգրելու, բնակվելու իրավունք ստանալու կամ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքերում: ՀՀ տարածքում նման տեղեկանքները տրամադրվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Ընդ որում անձի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգվում է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում: Պետք է նշել, որ այդ տեղեկանքը տրամադրվում է երկու լեզուներով՝ հայերենով և ներկայացման պետության լեզվով:

Բացի այդ, օրինակ, վարկ ստանալու ընթացքում կամ ալիմենտային վեճերի դեպքում կարող են պահանջվել անձի եկամուտների վերաբերյալ տեղեկություններ կամ տեղեկանք աշխատանքի վայրից: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 3 մասի համաձայն՝ փաստաբանն իրավունք ունի դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց՝ իրավաբանական օգնություն տրամադրելու համար անհրժեշտ փաստաթղթեր (տեղեկատվություն) ստանալու պահանջով:

Որպեսզի մեր մասնագետները հնարավորություն ունենան ստանալու ձեզ համար բոլոր անհրաժեշտ տեղեկանքները և կրկնօրինակները, դուք պետք է տրամադրեք մեզ նոտարի կողմից վավերացված լիազորագիրը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Իրավաբանական եզրակացություն

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 2 մասի 1 կետի համաձայն՝ փաստաբանը կարող է իրականացնել խորհրդատվություն, ներառյալ՝ խորհրդատվություն տրամադրելու նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը: Այդ կապակցությամբ Հայաստանում շատ հայտնի և պահանջված են դարնում փաստաբանների գրավոր խորհրդատվությունները, որոնք տրամադրվում են իրավաբանական եզրակացությունների ձևով: Մասնագետի կողմից կազմված եզրակացությունը տալիս է իրավիճակի գրագետ գնահատականն ու ճիշտ որոշում կայացնելու հնարավորությունը: 

Եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել ձեր հարցերը մեր էլեկտրոնային փոստին (vardan@khechyan.com) կամ ներկայացնել դրանք գրավոր ձևով: Ըստ էությամբ խնդիրն ուսումնասիրելուց հետո մեր մասնագետները կկազմեն ձեզ հետաքրքրող հարցերին վերաբերող եզրակացությունը: Եզրակացությունը կարող է կազմվել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային ձևով:

Այդպիսով, եթե դուք բախվել եք որևէ տեղեկանք կամ փաստաթղթի կրկնօրինակ ստանալու անհրաժեշտությանը կամ եթե անհրաժեշտ է Հայաստանի օրենսդրության մանրակրկիտ  վերլուծությունը, վստահությամբ դիմեք մեր մասնագետներին:

Եթե ձեզ անհրաժեշտ է ամենակարճ ժամկետներում փաստաթղթերի թարգմանություն իրականացնել կամ դնել ապոստիլ, ապա մեր գրասենյակը կարող է աջակցել ձեզ նաև այդ գործընթացների իրականացման հարցում:

10.06.2015

Вернуться