Վերաքննիչ բողոքի բավարարման գործ | 26.08.2013
Գործի նախապատմությունը
1990 թ-ի ամուսնության վկայականի համաձայն` Կ.Մ-ն և Թ. Ս-ն ամուսիններ են: Խորհրդային շրջգործկոմի 1994թ. որոշման հիման վրա Երևան քաղաքի “…” հասցեի բնակարանի նկատմամբ գրանցվել էր Թ.Ս-ի սեփականության իրավունքը:
Քանի որ Կ.Մ-ն չէր մասնակցել վիճելի բնակարանի սեփականաշնորհմանը, վերջինս դիմել էր դատարան ճանաչելու իր ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը նշված բնակարանի նկատմամբ:
Դատարանը բավարարել էր Կ.Մ-ի հայցը և ճանաչել էր նրա ընդհանուր համատեղ սեփականության իրավունքն այդ բնակարանի նկատմամբ:
Թ. Ս-ն դիմել էր փաստաբան Վարդան Խեչյանին, ով կազմել և ներկայացրել էր վերաքննիչ բողոք և խնդրել է վերաքննիչ դատարանին ստորադաս դատարանի վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության:
Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիքորոշումը
29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սեփականաշնորհման uուբյեկտ են հանդիuանում Հայաuտանի Հանրապետությունում մշտապեu բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպեu նաև oրենքով uահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:
Նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն:
Բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այդպիսիք են` Հայաuտանի Հանրապետությունում մշտապեu բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը (տես Ռուբեն Միրաքյանն ընդդեմ Եվա Գևորգյանի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման` Երևանի քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշումը և սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և տան 1/2 մասի սեփականատեր ճանաչելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի թիվ ՎԴ/0476/05/08 որոշումը, ըստ հայցի Գևորգ և Արամ Գևորգյաների ընդդեմ Տանյա Ղոթանյանի՝ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և կտակը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի ԵԱՔԴ/2487/02/10 որոշումը):
Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք 2 պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այն է` Հայաuտանի Հանրապետությունում մշտապեu բնակվելը և տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը:
Տվյալ դեպքում հայցվոր Կ.Մ-ն սեփականաշնորհման ժամանակ վիճելի բնակարանում հաշվառում չի ունեցել հետևաբար այդ բնակարանի սեփականաշնորհման սուբյեկտ չի հանդիսացել և «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի համաձայն վիճարկվող բնակարանի սեփականատեր հանդիսանալ չէր կարող:
Մինչդեռ «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհումը՝ կամավորության սկզբունքով քաղաքացիներին բնակարանների (բնակելի տարածությունների) անհատույց հատկացումն է: Այս պարագայում ամուսիններից մեկին անհատույց տրամադրված (նվիրված) բնակարանը չի կարող համարվել համատեղ սեփականություն:
Գործի ելքը
Վերաքննիչ բողոքը բավարարել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի “…”թվականի թիվ “…” վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության:
Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան
Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ
Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը
Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին