
Պայմանագրով նախատեսված գումարի բռնագանձում | 24.12.2013
Գործի նախապատվությունը
“…” ՍՊԸ-ի տնօրենը դիմել է փաստաբան Վարդան Խեչյանին և հայտնել, որ ընկերության և “…” ՍՊԸ-ի միջև կնքվել է պայմանագիր, որի 2-րդ կետի համաձայն հայցվոր ընկերությունը մատակարարել է ապրանքներ, իսկ պատասխանող ընկերություն պարտավորվել է ընդունել այդ ապրանքները և վճարել դրանց դիմաց: Սակայն պատասխանողը մատակարարված ապրանքների դիմաց մինչև օրս հայցվորին որևէ գումար չի վճարել:
Տնօրենը փաստաբանին խնդրել է դիմել դատական պաշտպանության:
Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը
Պայմանագրի 2.5 կետի համաձայն` գնորդը պարտավորվել է ապրանքների խմբաքանակը մատակարարելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստորագրել հարկային հաշիվը, որը կհավաստիացնի ապրանքների ընդունումը:
Պայմանագրի 4 կետի համաձայն` մատակարարված ապրանքների դիմաց պատասխանողը պետք է վճարի մինչև հարկային հաշվում նշված ժամկետը: Համաձայն կողմերի միջև կնքված թիվ “…” հարկային հաշվի ապրանքների դիմաց պատասխանողը պարտավոր է հայցվորին վճարել մինչև 21.06.2011թ.: Սակայն պատասխանողը մատակարարված ապրանքների դիմաց մինչև օրս հայցվորին որևէ գումար չի վճարել:
Պայմանագրի 7-րդ կետի համաձայն` պատասխանողը վճարման պարտավորությունները չկատարելու դեպքում վճարում է տույժ` չվճարված գումարի 0.5%-ի չափով` յուրաքանչյուր ուշացած օրվա համար: Վճարման ենթակա տույժի ընդհանուր գումարը, այնուամենայնիվ, չպետք է գերազանցի գումարի 20%-ը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521 հոդվածի 1-ին մասի` մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից uտանալուց անմիջապեu առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեuված չէ uույն oրենuգրքով, այլ oրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով եւ չի բխում պարտավորության էությունից: Գնորդը պարտավոր է հանձնված ապրանքի գինը վճարել ամբողջությամբ, եթե առուվաճառքի պայմանագրով նախատեuված չէ ապրանքի համար վճարել տարաժամկետ (մաu առ մաu):
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) oգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն եւ այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իuկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաu պատճառելու հետեւանքով եւ uույն oրենuգրքում նշված այլ հիմքերից: Նույն օրենսգրքի 347 հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, oրենքին եւ այլ իրավական ակտերի պահանջներին համապատաuխան, իuկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպ-քում` գործարար շրջանառության uովորույթներին կամ uովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատաuխան:
Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408 հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352 հոդվածի 1-ին մասի` եթե պարտավորությունը նախատեuում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա oրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ oրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:
Գործի ելքը
“…” ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վարդան Խեչյանի հայցն ընդդեմ “…” ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, բավարարել:
Պատասխանողից հօգուտ հայցվորի ՙ բռնագանձել “…” որպես հիմնական պարտքի գումար, “…” որպես պայմանագրով սահմանված տույժի գումար, “…” ՀՀ դրամը, որպես հայցվորի կողմից վճարված պետական տուրքի գումար:
Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան
Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ
Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը
Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին