Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Որոշակի գործողություններ կատարելուն արգելելու պահանջ | 24.09.2012

Գործի նախապատմությունը

Շենքերի ընդհանուր բակում, որը միաժամանակ ծառայում է թե խաղահրապարակ, թե դեպի շենքերը տանող ճանապարհ, Ս.Մ-ն բազմահարկ շենքի կառուցում է իրականացնում, ինչի հետևանքով սահմանափակվում էր մեքենաների, այդ թվում հրշեջ ծառայության, շտապ օգնության, աղբահանության, մուտքը դեպի բակերը: Կառուցապատումն իրականացնելու համար բացակայում են մի շարք ծառայությունների թույլտվությունները:

Հարող շենքի բնակիչները դիմել էին փաստաբան Վարդան Խեչյանին: Նյութերի ուսումնասիրություն կատարելուց հետո վերջինիս կողմից որոշում ընդունվեց դիմել դատարան  շինարարությունը դադարեցնելու պահանջով :

Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը

Կառուցապատողին  տրամադրվել է շինարարության կազմակերպման պարտադիր պահանջների մասին հավելված, համաձայն որի կառուցապատողը պարտավոր է նախքան շինարարություն սկսելը, Երևանի քաղաքապետարանի համաձայնեցմանը ներկայացնել շինարարական հրապարակի կազմակերպման նախագիծը, ներառելով նաև. շինարարական հրապարակի ժամանակավոր ցանկապատի իրականացում, շինության վերաբերյալ տեղեկություններով ցուցատախտակի տեղադրում, ժամանակավոր մայթերի ստեղծում` անվտանգության բազրիքների և ծածկոցների տեղադրմամբ, գիշերային լուսավորություն, ՊԱՏ-ի եզրակացության համապատասխան ճանապարհային երթևեկության նշանների տեղադրում, բեռնատար մեքենաների անվադողերի լվացման կետի ստեղծում:

Կառուցապատողը դիմել է քաղաքապետարան` շինարարական հրապարակի կազմակերպման նախագծի համաձայնեցման խնդրանքով: Վերջինիս դիմումը մերժվել է` սահմանված պահանջները չապահովվելու պատճառով:

Կառուցապատողի կողմից առանց քաղաքապետարանի պահանջները կատարելու սկսվել են շինարարական աշխատանքներ, ինչը կարող է վտանգ ստեղծել շրջակայքում ապրող բնակիչների համար: Հիմք ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի կողմից տրված պատասխանը:

Գործի ելքը

Դատարանը գտել է, որ նման պայմաններում հայցապահանջը հիմնավոր է և այն պետք է բավարարել:
Ս.Մ-ին պարտավորեցրել է դադարեցնել “…” հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցումը, մինչև շինարարության կազմակերպման պարտադիր պահանջների մասին հավելվածով նախատեսված պահանջների կատարումը:

 

Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան

Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ

Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը

Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին

Вернуться