Շատ հաճախ կողմերի միջև առկա իրավական վեճը կարող է լուծվել առանց դատարանի միջամտության, սակայն շատերը տեղյակ չեն վեճերի արտադատական կարգավորման բազմաթիվ եղանակների մասին: Մինչդատական կարգավորումը վեճերի լուծման ավելի պարզ և տնտեսող միջոց է, որի իրագործման համար պարզապես պետք է դիմել համապատասխան մասնագետի, ով մանրամասն կուսումնասիրի ձեր իրավիճակը և կնախապատրաստի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Վեճերի մինչդատական կարգավորման ոլորտում մեր ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
- վեճի իրավական հարցերի հետ կապված խորհրդատվություն.
- հաճախորդի անունից հակառակ կողմի հետ գործնական բանակցությունների անցկացում.
- փաստաթղթերի իրավական ուսումնասիրություն.
- հաշտության համաձայնագրի պատրաստում.
- պայմանագրի համար լրացուցիչ համաձայնագրի պատրաստում՝ նշելով վեճի կարգավորման համար կողմերի պարտականությունները և այլ պայմանագրային հարաբերություններից բխող նոր նորմերը: