Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում
Իրավաբանական ծառայությունների հայաստանյան շուկայում առավել տարածված ծառայություններից է ձեռնարկությունների (կազմակերպությունների) լուծարումը, քանզի Հայաստանը տնտեսապես շատ ակտիվ երկիր է, իսկ ձեռնարկությունների լուծարումը բնական իրադարձություն է շուկայական տնտեսության պայմաններում և հատկապես ճգնաժամի շրջանում:
Ինչպե՞ս լուծարել ձեռնարկությունը Հայաստանում:
Արդյո՞ք կան ձեռնարկությունների լուծարման առանձնահատկություններ: Մենք կփորձենք պատասխանել այդ հարցերին այս էջում (իսկ, եթե չեք գտնում ձեր հարցի պատասխանն այստեղ, զանգահարեք մեզ):
Ձեռնարկությունների լուծարումը կարող է լինել պաշտոնական և ոչ պաշտոնական: Ոչ պաշտոնական լուծարումն իրականացվում է տնօրենի փոխարինման կամ վերակազմակերպման ճանապարհով (ընկերության միացումը չգործող ձեռնարկությանը): Ձեռնարկության լուծարումը գործունեության դադարեցման ձև է առանց իրավահաջորդության կարգով իրավունքների և պարտականությունների այլ անձանց փոխանցման: Ձեռնարկությունների պաշտոնական լուծարումը կարող է լինել կամավոր և հարկադրված:
Ձեռնարկությունների հարկադրված լուծարում
Դատարանի որոշմամբ ընկերությունների հարկադրված լուծարում իրականացվում է հետևյալ դեպքերում.
- գործունեության իրականացում առանց անհրաժեշտ թույլտվության (լիցենզիայի).
- օրենքով արգելված գործունեության իրականացում.
- գործունեության իրականացում օրենքի կամ այլ իրավական ակտերի շարունակական կամ կոպիտ խախտումներով.
- օրենքով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքերում:
Ձեռնարկությունների կամավոր լուծարում
Ո՞ր դեպքերում է իրականացվում ձեռնարկությունների կամավոր լուծարումը: Ձեռնարկության կամավոր լուծարման մասին որոշումը, ինչպես կանոն ընդունվում է, եթե կազմակերպության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրներ են ծագում: Այդ դեպքում ընկերության դադարումը (լուծարումը) տրամաբանորեն ավարտում է նրա գոյությամբ: Այս տարբերակին սովորաբար ուղեկցում են բարդություններ` կապված հարկային մարմինների հետ: Ձեռնարկությունների կամավոր լուծարումը սկսվում է հիմնադիրների կամ բաժնետերերի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո: Այդ որոշումը ստորագրվում է Ընկերության կանոնադրական կապիտալում բաժին ունեցող կամ ՓԲԸ-ի կամ ԲԲԸ-ի վերահսկիչ փաթեթը տնօրինողների կողմից:
Այսպիսով, ձեռնարկությունների կամավոր լուծարումն իրականացվում է հետևյալ կարգով.
Մասնակիցների (բաժնետերերի) ժողովը՝
- որոշում է ընդունում ընկերության լուծարման մասին.
- նշանակում է լուծարային ժողով և որոշում է ձեռնարկության լուծարման ժամկետը և կարգը, ինչպես նաև ԶԼՄ-ում հրապարակել դրա մասին.
- տեղեկացնում է իր որոշումների մասին գրանցման լիազորված մարմին; գրանցման լիազորված մարմինը տեղեկություն է տալիս, որ ձեռնարկությունը գտնվում է լուծարման փուլում և գրառում է կատարում այդ մասին պետական ռեգիստրի վկայականում.
- հանձնում է ձեռնարկության ղեկավարման լիազորությունները լուծարային հանձնաժողովին:
Լուծարային հանձնաժողովը՝
- ընկերության լուծարման հայտարարությունը հրապարակում է մամուլում`նշելով իր գտնվելու վայրը և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետը.
- պարտավոր է իրեն հայտնի բոլոր տարտատերերին գրավոր տեղեկացնել ընկերության լուծարման վերաբերյալ.
- հաշվառումից հանելու և լուծարվող ընկերությունում ստուգում անցկացնելու խնդրանքով դիմում է ներկայացնում ՀՀ հարկային մարմիններ.
- որոշում է ընդունում միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատման վերաբերյալ.
- այդ որոշման հիման վրա ընկերությունը փակում է իր բանկային հաշիվները, ինչպես նաև ոչնչացնում կազմակերպության կնիքը` համաձայն հաստատված հանձնաժողովի կազմի արձանագրության.
- տեղեկացնում է գրանցման լիազորված մարմնին լուծարման բոլոր աշխատանքների վերջացման մասին և տրամադրում է ձեռնարկության լուծարմամբ պայմանավորված պետական գրանցման դիմումը, լուծարային հաշվեկշիռը և պետական տուրքի վճարման անդորրագիրը.
Գրանցման լիազորված մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարում է ընկերության լուծարման մասին գրառում և տալիս է համապատասխան քաղվածք, որով հաստատվում է վերջնական լուծարումը:
Ձեռնարկության լուծարման այլընտրանքային տարբերակներ
Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը «ոչ պաշտոնապես»: Կարծես թե, ձեռնարկության այլընտրանքային լուծարման ամենադյուրին /սակայն մենք խորհուրդ չեն տալիս/տարբերակը՝ ձեռնարկության տնօրենի և հիմնադրի փոփոխումն է: Այս տարբերակի առավելությունը կայանում է նրանում, որ ղեկավարի վերընտրման մասին որոշման ստորագրումից անմիջապես հետո հաշվետվության ներկայացման և փոփոխությունների մասին գրանցման մարիններին տեղեկացնելու պարտականությունները անցնում են նոր ղեկավարին: Ձեռնարկության լուծարման այդպիսի ընթացակարգը (ձեռնարկության ղեկավարի և հիմնադրի փոխարինման գրանցման ընթացակարգը) տեւում է ընդհամենը 10-14 աշխատանքային օր:
Գրանցման մարմնի կողմից փոփոխություններ կատարելուց հետո, դուք ստանում եք ձեռնարկության ղեկավարի վերընտրման մասին որոշումը, մասնաբաժնի զիջման պայմանագիրը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի մատյանից քաղվածքը և ձեռնարկության փաստաթղթերի հանձնման-ընդունման արձանագրությունը:
Առանց ավելորդ ժամանակի և գումարի ձեռնարկության լուծարումը, դա հենց այն է, ինչ առաջարկում է մեր փաստաբանական գրասենյակը: Մեծ փորձ ունեցող մասնագետները միշտ պատրաստ են օգնել Ձեզ:
12.05.2015