
Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը
2003թ. դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը: Օրենքի նպատակն է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2011 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից պարտադիր վճար մուծելու դիմաց ազատել նրանց քրեական հետապնդումից, տրամադրել զինվորական գրքույկ և հաշվառել պահեստազորում:Այդ օրենքի ուժով պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած` յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի դիմաց կարող են մուծել վճարներ` հետևյալ դրույքաչափերով.
Պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դեպքերը
Պատասխանատվությունից ազատվելու համար կատարվող վճարների չափերը` յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակորի դիմաց՝
- պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով.
- պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած զինապարտ այն քաղաքացին`
- ով հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի` հանվելով զինվորական հաշվառումից` նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով.
- ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) մահացել (զոհվել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է` անկախ 27 տարին լրանալու հանգամանքից` 0.
- ով ունի գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) և զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով.
- պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ուսումը շարունակելու համար տարեկետում ստացած զինապարտ քաղաքացիները` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով.
- պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում ընտանեկան դրության բերմամբ տարեկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերած այն քաղաքացիները, ովքեր ունեն`
- անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ (անաշխատունակ ծնողներ են`
- ծերության կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած հայրը և մայրը.
- առաջին կամ երկրորդ խմբի աշմանդամ հայրը և մայրը.
- դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը).
- առանց մոր մեծացող երեխա.
- երկու երեխա.
- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.
- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ
կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ. - երկրորդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության շրջանում գտնվող կին
- օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերմամբ տարեկետում ստանալու իրավունք նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով.
- անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ (անաշխատունակ ծնողներ են`
- պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում 3 ու ավելի երեխա կամ առանց մոր մեծացող 2 երեխա ունեցողները` անկախ 27 տարին լրանալու հանգամանքից – 0.
- պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով տարեկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերած զինապարտ քաղաքացիները` նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով:
Դիմումները ներկայացնելու, քննարկելու կարգն ու ժամանակացույցը
Քաղաքացու դիմումը պետք է լինի ստորագրված, նշվի ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ներառի քաղաքացու մասին հետևյալ տեղեկությունները`
- ազգանունը, անունը և հայրանունը.
- քաղաքացիությունը.
- ՀՀ-ում կամ այլ պետությունում բնակության (հաշվառման) վայրը
- պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու ժամանակահատվածը և պատճառները:
Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
- ծննդյան վկայականի և անձնագրի պատճենները.
- բնակության (հաշվառման) վայրի մասին տեղեկանք.
- ընտանիքի կազմի մասին տեղեկանք.
- պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարեկետում ստանալու իրավունք տվող հիմքերը:
Քաղաքացու դիմումը քննարկելու և դրան պատասխանելու ժամկետը չի կարող գերազանցել 2 ամիսը: Քաղաքացու դիմումի վերաբերյալ բացասական որոշում ընդունվելու դեպքում դիմողին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են դիմումի մերժման հիմքերը: Քաղաքացու դիմումի վերաբերյալ դրական որոշում ընդունվելու դեպքում դիմողին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են օրենքով սահմանված վճարը մուծելու համար բանկային հաշվի համարը, վճարը մուծելու վերջնական ժամկետը, համապատասխան անդորրագիրը ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններ: Պատասխան գրությունում նշված ժամկետում վճարը չմուծելու դեպքում վճարը չի ընդունվում: Դիմումի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի պատասխանն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դա բողոքարկել դատարան օրենքով սահմանված կարգով:
Վճար մուծելը
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները դիմումի պատասխանն ստանալուց հետօ` տասնօրյա ժամկետում վճարները մուծում են բանկային համակարգի միջոցով: Այդ վճարները մուտքագրվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում և օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար:
Հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը և պահեստազորում հաշվառելը
Քաղաքացուն, սահմանված վճարը մուծելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաև նա ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեստազորում:
03.03.2015