Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Երեխայի տեսակցության պահանջ | 15.05.2013

Գործի նախապատմությունը

Փաստաբան Վարդան Խեչյանին դիմել էր մի հաճախորդ, որի անունն էր Կ.Ա և հայտնել էր , որ  ամուսնացել է Ա.Մ-ի հետ հետ, ամուսնությունը գրանցվել է ՔԿԱԳ մարմնում, 2008 թ-ին: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են մեկ երեխա: Նշել է, որ համատեղ կյանքի ընթացքում անհաշտությունների և բնավորությունների տարբեր լինելու հետևանքով պատասխանողը երեխայի հետ արդեն մոտ երեք ամիս է` ապրում է առանձին իր հայրական տանը, երեխան գտնվում է նրա խնամքի ներքո:

Հայտնել էր, որ սկզբնական շրջանում երեխայի տեսակցության հետ կապված խնդիրներ չեն եղել, սակայն ներկայումս այդ հարցում խոչընդոտներ են առաջանում:

Նշել էր, որ բազմիցս դիմել է կնոջը, երեխայի հետ տեսակցության թույլտվության պահանջով, սակայն վերջինս, անհարկի պատճառաբանություններով և վեճ ստեղծելով, խոչընդոտում է երեխային տեսակցելուն, ինչի հետևանքով զրկվում է ինչպես իր ծնողական իրավունքները, այնպես էլ պարտականությունները կատարելու հնարավորությունից:
Հայտնել էր նաև, որ պատասխանողը ամուսնալուծության պահանջով դիմել է դատարան:

Նա խնդրել էր փաստաբանին հնարավորություն ստեղծել երեխայի հետ յուրաքանչյուր շաբաթը երկու օր տեսակցելու:

Փաստաբան Վարդան Խեչյանը  համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելով դատարան ներկայացրեց հայցադիմում , նախապես համաձայնեցնելով հաճախորդի հետ տեսակցության կարգ սահմանել յուրաքանչյուր շաբաթ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին` ժամը 17:00-ից մինչև 21:00-ը:

Փաստաբանի  փաստարկները և իրավական դիրքորոշումը

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպեu նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուuնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա: Ծնողների առանձին (ընդ որում` տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան նրանցից յուրաքանչյուրի հետ շփվելու իրավունք ունի:

Երեխան իրավունք ունի հաղորդակցվել երկու ծնողների հետ, նույնիսկ եթե նրանք դադարեցրել են ամուսնական հարաբերությունները և ապրում են առանձին, այդ թվում տարբեր պետություններում:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն ունեն հավաuար իրավունքներ և կրում են հավաuար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաuտիարակելու իրենց երեխաներին: Ծնողները պատաuխանատվություն են կրում իրենց երեխաների դաuտիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մաuին:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունքներ, իսկ ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Երեխաների և ծնողների նշված իրավունքների լիարժեք իրականացման և ծնողների նշված պարտականությունների պատշաճ կատարման հրամայականից ելնելով` ծնողների համար երաշխավորված է նաև այլ անձանց հանդեպ իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունքը: Նշվածի հիման վրա` Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, երեխային ապահովել բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ:

Նշված հոդվածներից հետևում է նաև, որ ծնողների վրա է դրված երեխաների դաստիարակության, այդ թվում` առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման հարցերի լուծման պարտականությունը, ընդ որում, նշված պարտականությունը ծնողների միջև բաշխված է հավասարապես, ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ` իհարկե հաշվի առնելով երեխայի շահերը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաuտիարակությանը մաuնակցելու, երեխայի կրթություն uտանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուu ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաu չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:

Ծնողական իրավունքների բովանդակությունը ներառում է առաջին հերթին երեխայի դաստիարակության իրավունքը: Այդ իրավունքը բնութագրվում է որպես ոչ միայն հնարավոր, այլև անհրաժեշտ վարքագիծ, որ ծնողը պետք է դրսևորի երեխայի նկատմամբ` խստորեն որոշակի նպատակով:

Անհնար է իրականացնել դաստիարակության իրավունքը, առանց երեխայի հետ անմիջապես շփվելու, առանց նրան հանդիպելու: Իսկ երեխայի հետ հանդիպելը հնարավորություն է տալիս անմիջական հսկողության տակ պահել նրա վարքագիծը, ներգործել նրա գիտակցության ձևավորման վրա:

Երեխաների դաստիարակությունը հավասարապես ընկնում է երկու ծնողների վրա: Երեխաների նկատմամբ հավասար իրավունքներ ու պարտականություններ ունեն ինչպես հայրը, այնպես էլ մայրը: Նրանցից ոչ մեկը որևէ առավելություն չունի այդ հարցում:

Ծնողների համատեղ չապրելը նրանց չի զրկում երեխաների դաստիարակության իրավունքից, քանի որ ծնողներն իրենց զավակների նկատմամբ հավասար իրավունքներ և հավասար պարտականություններ ունեն նաև ամուսնալուծությունից հետո:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` երեխաների դաuտիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տաuը տարին լրացած երեխայի կարծիքը: Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան:

Քանի որ երեխայի հայրը չի կարող համաձայնության գալ պատասխանողի հետ երեխայի հետ շփման կարգի վերաբերյալ, ապա սույն վեճը նրա պահանջով, խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ, ենթակա է լուծման դատական կարգով:

Տվյալ պարագայում դատաքննությամբ ձեռք չի բերվել որևէ ապացույց, որով կհաստատվի, որ հայցվորի հետ երեխայի շփումը վնաս կպատճառի վերջինիս ֆիզիկական և հոգեկան առողջությանը, ինչպես նաև բարոյական զարգացմանը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:
ՙԵրեխաների իրավունքների մասին՚ կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են uոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մաuնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ oրենuդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի շահերի առավել ապահովմանը:

Գործի ելքը

Կ.Ա-ի հայցը բավարարել ամբողջությամբ:

Շբվելու նպատակով սահմանել Կ.Ա-ի տեսակցությունը իր երեխայի Ս.Ա-ի հետ տեսակցություն շաբաթական երկու օր` երեքշաբթի օրը` ժամը 17:00-ից մինչև 21:00-ը, չորեքշաբթի օրը` ժամը 17:00-ից մինչև 21:00-ը:

 

Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան

Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ

Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը

Փաստաբանին կարող եք զանգահարել +37410 320202 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին

Вернуться