vehicle registration

ԵՏՄ պետություններն անցնում են տրանսպորտային միջոցների անձնագրերի միասնական ձևերին

Հունիսի 27-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի), ինքնագնաց մեքենայի եւ տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի սահմանման և էլեկտրոնային անձնագրերի համակարգի կազմակերպման համաձայնագիրը:

Փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելը նշանակում է, որ Միությունում ստեղծված են արդյունավետ պայմաններ ավտոմոբիլային, գյուղատնտեսական, ճանապարհաշինարարական և այլ տեսակների տեխնիկայի ազատ շրջանառության համար: Այսուհետ Միության անդամ պետություններում սկսում է գործել փոխադրամիջոցների (փոխադրամիջոցների ամրաշրջանակի անձնագրերի), ինքնագնաց եւ այլ մեքենաների էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման միասնական կարգ:

Փոխադրամիջոցների տերերի համար համապատասխան ընթացակարգերն էապես պարզեցվում են ավտոմեքենաների տեղափոխման, առուվաճառքի և անվաթրթուրավոր օբյեկտների հետ կապված այլ գործողությունների դեպքում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2015 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման՝ գործող խմբագրվածքի համաձայն՝ էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման սահուն անցում ապահովելու համար սահմանված են անցումային դրույթներ: Դրանք նախատեսում են թղթե անձնագրերի ձևակերպման հնարավորություն, որտեղ դա սահմանված է ԵԱՏՄ-ի պետությունների ազգային օրենսդրությամբ՝ փոխադրամիջոցների (ամրաշրջանակի) նկատմամբ՝ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, ինքնագնաց մեքենաների նկատմամբ՝ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:

PanArmenian.net

27.06.2016

Вернуться