Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Բժշկական սխալի հետևանքով առաջացող առողջական վնասը

Հայտնի է, որ մարդիկ իրենց կյանքի ընթացքում զանազան պատճառներով բժշկական օգնության կարիք են ունենում՝ ակտիվ, առողջ և երջանիկ ապրելակերպ վարելու համար, սակայն միշտ չէ որ այն անձինք, ովքեր կոչված են ուրիշների առողջական վիճակը բարելավել և նրանց սպառնացող վտանգների հետ պայքարել, կարողանում են այդ գործառույթները պատշաճ ձևով կատարել: Դրա հետևանքով քաղաքացիների առողջությանը կարող է պատճառվել տարբեր աստիճանի վնաս, որը կարող է հանգեցնել մարդու մահվանը: Այդ իսկ պատճառով քացաքացիները պետք է տեղյակ լինեն իրենց առողջությունը պաշտպանելու իրավունքի և մեղավոր բժիշկներին պատասխանատվության ենթարկելու եղանակների մասին: Օրենքով սահմանած է՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի բժշկական օգնություն տրամադրելու հետևանքով առողջությանը հասցված վնասի համար ստանալ փոխհատուցում, և բժշկական օգնություն տրամադրող անձինք, որոնց մեղքով առողջությանը վնաս է պատճառված, կրում են պատասխանատվություն:

Հարկ է նշել, որ ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է տալիս մեղավոր բժիշկներին ենթարկել ինչպես քրեական պատասխանատվության, այնպես էլ քաղաքացիական:

ՀՀ Քրեական օրենսգիրքը նախատեսում է՝ անձը քրեական պատասխանատվության է ենթարկվում հիվանդին առանց հարգելի պատճառների օգնություն ցույց չտալու դեպքում, եթե դա պատճառել է հիվանդի առողջությանն միջին ծանրության կամ ծանր վնաս: Տվյալ դեպքում պատասխանատվության են ենթարկվում այն անձինք, ովքեր պարտավոր էին օգնություն ցույց տալ, իսկ բժիշկները կրում են այդպիսի պարտավորություններ և հետևաբար ենթակա են քրեական պատասխանատվության: Այդ օգնության բացակայությամբ անձին մահ պատճառելը տվյալ հանցակազմում հանդիսանում է ծանրացուցիչ հանգամանք: Քրեական օրենսգիրքը նաև ամրագրել է հետևյալ հանցակազմը` եթե բժշկական օգնություն իրականացնող անձանց կողմից մասնագիտական պարտականությունները չեն կատարվել կամ կատարվել են ոչ պատշաճ կերպով՝ իրենց պարտականությունների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, և այդ պատճառով հիվանդի առողջությանն անզգուշությամբ հասցվել է միջին ծանրության կամ ծանր վնաս: Պաշտոնեական անփութության համար նույնպես նախատեսված է քրեական պատիժ: Պատժվում են այն պաշտոնատար անձինք, ում ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով, պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով, անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ առաջացել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ:

Պատահում են նաև այնպիսի դեպքեր, երբ աբորտի կատարման ընթացքում կանայք հանդիպում են բժիշկների հակաիրավական գործողություններին: Դա կարող է հանգեցնել շատ ծանր առողջական խնդիրներին և նույնիսկ հղի կնոջ կյանքը վտանգի տակ դնել: Հայաստանի բժշկական պրակտիկայում տեղի են ունեցել այնպիսի դեպքեր, երբ համապատասխան ողղությամբ բարձրագույն կրթություն չունեցող բժիշկները աբորտ էին կատարում և դա շատ տխուր հետևանքների բերեց: Եվ հենց այդ պատճառով այսօր քրեականորեն արգելվում և ապօրինի է համարվում համապատասխան բարձրագույն կրթություն չունեցող անձանց կողմից աբորտ կատարելը: Նաև նշենք, որ համապատասխան կրթություն ունեցող բժշկին արգելվում է ապօրինի աբորտ կատարելը: Այս դեպքում աբորտը կհամարվի ապօրինի, եթե այն կատարվի բժշկական հաստատության հատուկ սարքավորված սենյակից դուրս կամ եթե կինը աբորտի հակացուցումներ ունենա և այլն:

Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում, գործում է բժշկական գաղտնիքը, որն արգելում է բժշիշկներին երրորդ անձանց տեղեկություններ տրամադրել հիվանդի առողջական վիճակի, բժշկի դիմելու փաստի, ախտորոշման մասին և այլ տեղեկություններ: Շատ հաճախ է լինում որ բժիշկները, մոռանալով տված Հիպոկրատի երդման մասին, դիտավորությամբ կամ անզգուշությամբ խախտում են այդ գաղտնիքը պահպանելու պահանջը: Դա կարող է տարբեր տեսակի տառապանքներ առաջացնի հիվանդի մոտ, ինչը անկասկաց կանդրադարնա իր անձնական կյանքի և շրջապատող մարդկանց հետ հարաբերությունների վրա, ուստի քրեականորեն արգելվում է առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելը:

Հայաստանում բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվելու համար առկա են հատուկ պայմաններ, որոնք սահմանվում են օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերում: Առնչվելով մարդկանց կյանքի հետ՝ թվյալ գործունեության տեսակը հատուկ կարևորություն է ձեռք բերում և այդ նպատակով մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվող անձինք պետք է ունենան համապատասխան լիցենզիա կամ թույլտվություն, հակառակ դեպքում նրանց գործունեությունը կհամարվի ոչ օրինական: Իսկ այդպիսի գործունեության պատճառով մարդու առողջությանը վնաս պատճառելու դեպքում առանց համապատասխան լիցենզիայի բժշկական գործունեություն իրականացնող անձի արարքը կհամարվի հանցանք:

ՀՀ Քացաքացիական օրեբսգրքի 1058 հոդվածում սահմանվում է, որ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Գործատուն կրում է աշխատողի կողմից պատճառած վնասի հատուցման պարտականությունը, եթե այն պատճառվել է աշխատանքային պայմանագրով նախատեսված գործունեություն իրականացնելու հետևանքով: Հատուցման պահանջը ներկայացվում է պետական կամ մասնավոր բժշկական հաստատության դեմ և դրանում կարող են նշվել առողջության պատճառված վնասի, բուժման համար ծախսված գումարի և պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձի գումարի հատուցման պահանջները:

Մինչդատական կարգով վեճի լուծման անհնարինության դեպքում դուք կարող եք դիմել դատարան: Հարկ է հիշել, որ առողջությունը մեր կարևորագույն ունեցվածքն է և անհրաժեշտության դեպքում պետք է ձեռմարկել բոլոր միջոցներն այն պաշտպանելու համար: Փաստաբան Վարդան Խեչյանը նմանատիպ վեճերի լուծման մեծ փորձ ունի և կօգնի ձեզ կարճ ժամկետներում հավաքել և ձևակերպել բոլոր անհրաժեշտ պաստաթղթերը, կազմել հայցադիմումը և ներկայացնել Ձեր շահերը դատարանում:

02.06.2015

Вернуться