Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Ապահովագրավճարի բռնագանձման գործով | 14.02.2013

Գործի նախապատմությունը 

Ապահովագրական ընկերության  և “…”  ՍՊԸ-ի միջև կնքվել են ապահովագրության վկայագրեր: Վկայագրերով նախատեսված ապահովագրավճարը սահմանված ժամկետում “…”ՍՊԸ-ն չի վճարել։
Ապահովագրական ընկերությունը դիմել է փաստաբան Վարդան Խեչյանին խնդրելով պարտապանից բռնագանձել  պարտքը և տոկոսները։

Փաստաբանի կողմից ներկյացվեց համապատասխան հայցադիմում:

Փաստաբանի փաստարկները և իրավական դիրքորոշումը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը)։

Տվյալ դեպքում Ապահովագրական ընկերության  և «…» ՍՊԸ-ի միջև “….” թվականին կնքված թիվ  “…..” ապահովագրության վկայագրի համաձայն` պատասխանողը ապահովագրել է … հասցեի գույքը։ Նշված վկայագրերով սահմանվել է ապահովագրավճար “…” ՀՀ դրամի չափով, որը պատասխանողը պետք է վճարեր մինչև “…….” թվականը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1010-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրավճարի չափը, վճարման կարգը և ժամկետները սահմանվում են ապահովագրության պայմանագրով։
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` եթե ապահովագրության պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 14-օրյա ժամկետում ապահովադիրը չի վճարում միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարը, ապա ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծելու ապահովագրության պայմանագիրը, եթե պայմանագրով նախատեսված չէ այլ ժամկետ կամ ապահովագրավճարի մուծման տարաժամկետման հնարավորություն։

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե ապահովադիրն ապահովագրության պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հերթական ապահովագրավճարը, ապա ապահովագրողն ապահովագրավճարի վճարման համար սահմանում է լրացուցիչ ժամկետ՝ այդ մասին եռօրյա ժամկետում ծանուցելով ապահովադրին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Ծանուցման մեջ պետք է նշվեն լրացուցիչ ժամկետի ընթացքում ապահովագրավճարի չվճարման իրավական հետևանքները։

Իսկ նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն` եթե լրացուցիչ ժամկետի ընթացքում ապահովադիրը չի վճարում ապահովագրավճարը, ապա ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծելու ապահովագրության պայմանագիրը՝ առանց ապահովադրին այդ մասին ծանուցելու։

Իսկ նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն` եթե ապահովագրական պատահարն առաջացել է լրացուցիչ ժամկետի ավարտից հետո, և ապահովադիրը չի վճարել ապահովագրավճարը, ապա ապահովագրողն ազատվում է հատուցում կատարելու պարտականությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովադիրն ապացուցում է, որ ապահովագրավճարը չի վճարվել իրենից անկախ հանգամանքներում։

Վերը նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ ապահովագրական պայմանագրով ապահովագրավճարը չվճարելու դեպքում ապահովագրական պայմանագիրը լուծելու պարտականություն ապահովագրողի վրա դրված չէ, այլ ապահովագրողին տրված է պայմանագիրը լուծելու իրավունք` հնարավորություն, որից նա կարող է նաև չօգտվել։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն։

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի և պայմանագրերի առանձին տեսակների մասին սույն օրենսգրքի կանոններով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից։ Նույն օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ 348-րդ հոդվածով պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ կատարելը։ Մինչդեռ, պատասխանողը չի վճարել նշված վկայագրով նախատեսված ապահովագրավճարը:

Միաժամանակ փաստաբանը խնդրել է պատասխանողից բռնագանձել  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները հետևյալ հիմնավորմամբ։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ։ Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների։

Գործի ելքը

Ապահովագրական ընկերության հայցը բավարարել ամբողջությամբ: “…” ՍՊԸ-ից հօգուտ Ապահովագրական ընկերության բռնագանձել “…” ՀՀ դրամ, որպես թիվ …. Վկայագրով առաջացաց պարտավորություն, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները հաշվեգրել և բռնագանձել մինչև վճռի փաստացի  կատարման օրը:

 

Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան

Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ

Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը

Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին

Вернуться