
Ամուսնալուծության գործ | 09.12.2011
Գործի նախապատմությունը
Տ.Ք-ն ամուսնացել է պատասխանող Գ.Հ-ի հետ և նրանց ամուսնությունը գրանցվել է ՔԿԱԳ տարածքային բաժնում: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են մեկ երեխա:
Տ.Ք.ն մի քանի ամիս առաջ է որոշել ամուսնալուծվել, սակայն ընտանիքը պահպանելու միտումով և հանուն երեխայի փորձել է շարունակել իրենց համատեղ ամուսնական կյանքը, սակայն ապարդյուն:
Հարաբերություններն ավելի են լարվել, իսկ ամուսնական կյանքը վերածվել է իսկական մղձավանջի: Սերն ու հարգանքը վերածվել են ատելության և հակակրանքի, որի հիմնական պատճառն իրենց բնավորությունների անհամատեղելիությունն է և պատասխանողի անտարբեր վերաբերմունքը:
Նշել է, որ փաստացի “…” թվականի ապրիլ ամսից մինչ օրս իրենք ապրում են առանձին: Այժմ վերջնականապես որոշել է դատական կարգով ամուսնալուծվել:
Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը.
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` ամուuնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում` նույն oրենuգրքով նախատեuված դեպքերում և oրենuդրությամբ uահմանված կարգով, ինչպեu նաև դատական կարգով, իսկ 16-րդ հոդվածի 1-ին մասի ՙա՚ կետի համաձայն` ամուuնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե` բացակայում է ամուuնալուծության մաuին ամուuիններից մեկի համաձայնությունը: Կողմերը համատեղ ամուսնական կյանք և ընդհանուր տնտեսություն չեն վարում, նրանց ամուսնությունը կրում է ձևական բնույթ:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամուuիններից մեկի դիմումով ամուuնալուծության գործեր քննելիu դատարանն իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուuիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու` հաշտվելու համար ամուuիններին տրամադրելով մինչև երեքամuյա ժամկետ: Այu դեպքում ամուuնալուծությունը կատարվում է, եթե ամուuինները (նրանցից մեկը) պնդում են ամուuնալուծվելու համար:
Կողմերի հետագա համատեղ կյանքը և ընտանիքի պահպանումը դարձել են անհնարին, սպառվել են ընտանիքը վերականգնելու հնարավորությունները և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով, եկավ այն համոզման, որ պահանջը բխում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասից, գործի համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզվել են, հայցը հիմնավորված է:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական կարգով ամուuնալուծվելիu ամուuինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մաuին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուuնուն պահելու համար ապրուuտի միջոցները հոգալու կարգի, այդ միջոցների չափերի կամ ամուuինների ընդհանուր գույքի բաժանման մաuին:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամուսնությունը, որը լուծվում է դատական կարգով, համարվում է դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Դատական կարգով կատարված ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գործի ելքը
Հայցվորի պահանջը բավարարվել է: Լուծվել է Տ.Ք-ի և Գ.Հ-ի ամուսնությունը` գրանցված “…” թ-ին ՔԿԱԳ տարածքային բաժնում թիվ “…” համարի տակ:
Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան
Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ
Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը
Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին