Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Ալիմենտի բռնագանձման գործ | 01.03.2011

Գործի նախապատմությունը

Ա.Ա-ն  Տ.Մ-ի հետ հետ օրինական կարգով ամուսնացել է “…” թ-ին:

Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա:
Համատեղ կյանքը չստացվելու և ընտանեկան անախորժությունների պատճառով ամուսնալուծվել են:

Կողմերի միջև բացակայում է ալիմենտի վերաբերյալ համաձայնություն և պատասխանողը խուսափում է երեխաների ապրուստը հոգալու պարտականությունը կրելուց:

Ա.Ա-ն դիմել էր փաստաբան Վարդան Խեչյանին, խնդրելով վերջինիս իրավունքների պաշտպանության հայց կազմել և ներկայացնել դատարան:

Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը

ՀՀ-ում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` մոտ 60.000ՀՀ դրամ է, այսինքն յուրաքանչյուր անձի նվազագյուն պայմանները ապահովելու համար անհրաժեշտ է ամսական 60.000ՀՀ դրամ, որը և ծնողները պարտավոր են ապահովել իրենց երեխաների համար:

Այսպիսով, յուրաքանչյուր երեխայի համար մինիմալ կենսամակարդակի ապահովման համար անհրաժեշտ է 60.000ՀՀ դրամ, հետևաբար ծնողներից մեկի կողմից իրենց երեխաներից յուրաքանչյուրի նվազագույն կենսամակարդակի համար անհրաժեշտ է 30.000ՀՀ դրամ:

Կողմերի միջև առկա է ընտանեկան իրավահարաբերություն, որը ենթակա է կարգավորման Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտանեկան և քաղաքացիական օրենսգրքերով և այլ օրենքներով, իրավական ակտերով ու միջազգային պայմանագրերով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 36-րդ հոդվածի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար:

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի դրույթներով` ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին: Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն, իսկ եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով:

Գործի ելքը

Արդյունքում հայցը բավարարվել է:
Տ.Մ-ից որպես Ա. Ա-ի խնամքին գտնվող երկու անչափահաս երեխաների ապրուստի միջոց բռնագանձվել է ալիմենտ`ոչ կանոնավոր վաստակի դեպքում` ամսական 30.000 ՀՀ դրամ կայուն գումար` յուրաքանչյուր երեխայի համար:

Բռնագանձումը սկսել “…”թ-ից մինչև երեխաների չափահաս դառնալը:

 

Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան

Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ

Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը

Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին

Вернуться