ԱԺ-ն ԵԱՏՄ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին

ՀՀ Ազգային ժողովը կողմ քվեարկեց Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանը նպաստող համաձայնագիրը վավերացմանը:

Նշենք, որ համաձայնագիրն ապահովում է պետական կարգավորման տարբեր ուղղություններով փոխգործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս առավելագույնս հաշվի առնել ԵԱՏՄ ընդհանուր և յուրաքանչյուր անդամ պետության առանձին շահերը, ինչպես նաև՝ գործարարության շահերը, կարգավորման թափանցիկությունն ու կանխատեսելիությունը ազգային և վերազգային մակարդակներում: Համաձայնագիրը կրում է ոչ արտոնյալ բնույթ և մաքսատուրքերի նվազեցում չի ենթադրում:

Համաձայնագրի վավերացումը կնպաստի փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանը ԵԱՏՄ անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև, ինչպես նաև որոշ չափով կկապակցի ԵԱՏՄ անդամ պետությունների ու ՉԺՀ-ի նոր կոոպերացիոն նախագծերը և տեխնոլոգիաները:

Հիշեցնենք, համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին, Աստանա քաղաքում:
verelq.am

Вернуться