Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ազգային ժողովը հունվարի 20-ին ընդունել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 16-ին:

Իրավաբան.net-ը Ձեզ է ներկայացնում, թե որ պետության կողմից ստեղծված ո՞ր կայքերի միջոցով պետք է անցնեք այս գործընթացով։

ՔԱՅԼ 1 ⇒ Նախ պետք է վճարել գույքահարկը։ Անցեք՝ Գույքահարկի միասնական համակարգի պաշտոնական կայք, ընտրեք «վճարեք առանց գրանցվելու» պատուհանը, լրացրեք մեքենայի հաշվառման համարանիշը (00XX000) և վկայագրի համարը (XX000000), կատարել որոնում, ինչից հետո կտեսնեք վճարման ենթակա գումարի չափը, կկատարեք վճարումը։

⊗ Որպես ծանուցում նշվում է, որ կայքով վճարված գումարի վերադարձ չի նախատեսվում: Այն հանդիսանում է գանձապետական վճարում և գումարի վերադարձի համար անհրաժեշտ է դիմել տեղական ինքնակառավարման մարմնին, որին կատարել եք վճարումը:

Вернуться