Ո՞ր դեպքում է հնարավոր Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացնել

Ընտրական օրենսգրքով սահմանվում է, թե որ դեպքում է հնարավոր Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացնել։

Օրենսգրքի 98-րդհոդվածի համաձայն

1. Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցում են այն երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:

2. Ընտրության երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) շուրջ կարող են ձևավորվել նոր դաշինքներ` կազմված արգելապատնեշները հաղթահարած կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), եթե նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ:

Նոր դաշինք կազմելու մասին դիմումը, ստորագրված նոր դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների) ղեկավարների կողմից, ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման ընդունումից հետո՝ մինչև 5-րդ օրը՝ ժամը 18.00-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Նշված դիմումը պետք է պարունակի վարչապետի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը: Սահմանված ժամկետում նոր դաշինք կազմելու մասին դիմում չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում նոր դաշինքը համարվում է չձևավորված:

3. Եթե առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) միասին նոր դաշինք են կազմում, ապա ընտրության երկրորդ փուլին մասնակցում է առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած, նոր դաշինքի կազմի մեջ չմտնող հաջորդ առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), որի շուրջ ևս կարող է ձևավորվել նոր դաշինք: Այդ նոր դաշինքը կազմելու մասին դիմումը, ստորագրված դաշինքի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների անդամ բոլոր կուսակցությունների) ղեկավարների կողմից, ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո՝ մինչև 7-րդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

4. Եթե ընտրության երկրորդ փուլում հաղթում է նոր դաշինքը, որի անդամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) միասնաբար առաջին փուլի արդյունքներով ստացել են սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի (Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելը) 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը կամ ավելին, ապա նրանք պահպանում են ստացված մանդատները:

5. Եթե ընտրության երկրորդ փուլում հաղթում է նոր դաշինքը, որի անդամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) միասնաբար առաջին փուլի արդյունքներով ստացել են սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ստանում են լրացուցիչ մանդատներ՝ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

6. Ընտրության երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կամ նոր դաշինքը, որը (որի անդամ կուսակցությունները միասնաբար) առաջին փուլի արդյունքներով ստացել է 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների 54 տոկոսից պակաս մանդատ, ստանում է լրացուցիչ մանդատներ՝ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Вернуться