Մաքսային վերահսկողության ժամանակ մաքսային մարմինների կողմից թույլ տված սխալները որոշ դեպքերում կարող են կոպտորեն խախտել քաղաքացիների իրավունքները, ինչի հետևանքով նրանք ստիպված կլինեն բողոքարկել այդ մարմինների գործողությունները դատարանում: Բացասական հետևանքներից խուսափելու և դատարան դիմելու անհրաժեշտությունից ազատվելու նկատառումներով դուք պետք է դիմեք մաքսային իրավունքի բնագավառում մասնագիտացվող փաստաբանի օգնությանը: Մեր ընկերության մասնագետները կօգնեն ձեզ խուսափել մաքսային վեճերից և կկարգավորեն արդեն առաջացած վեճերը: Մաքսային վեճերի ոլորտում մեր ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
- խորհրդատվություն ՀՀ մաքսային օրենսգրքի շրջանակներում.
- դիմումների, հարցումների, միջնորդությունների և այլ իրավական փաստաթղթերի պատրաստում.
- մաքսզերծման հետ կապված վեճերի կարգավորման աջակցություն.
- վարչական իրավախախտումների դեպքում հաճախորդի շահերի պաշտպանություն մաքսային մարմիններում.
- մաքսային մարմինների հետ վեճի մինչդատական կարգավորում.
- պաշտոնատար անձանց ապօրինի որոշումների և գործողությունների բողոքարկում.
- հավելավճարների կամ բռնագանձված մաքսային վճարների վերադարձ կամ օֆսեթ: