Հիմնականում հարկային վեճերն առաջանում են ընկերության հաշվապահության սխալ վարման և հարկային մարմինների հակաիրավական որոշումների կայացման պատճառով: Հարկային մարմինների հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Մեր ընկերության մասնագետները կօգնեն ձեզ բողոքարկել հարկային մարմինների որոշումները, նվազեցնել տուգանքների չափերը, հանել կալանքից ձեր գույքը և կատարել մնացած անհրաժեշտ գործողությունները:
Մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները մեր հաճախորդներին՝
- տուգանքների և հարկային պարտքերի նվազեցում.
- ավել վճարված կամ վերադարձի ենթակա չվերադարձված հարկերի բռնագանձման գործնթացի ուղեկցում.
- հարկատուին պատճառված վնասի փոխհատուցման բռնագանձում հարկային մարմիններից.
- որոշումների բողոքարկում վերադաս մարմիններում և դատարանում.
- հարկատուի շահերի պաշտպանություն հարկային իրավախախտումների համար սահմանված տույժի բռնագանձման դեպքում.
- հարկատուի շահերի ներկայացուցչություն հարկային մարմիններում: