Հայաստանում ուժի մեջ են մտնում դեղամիջոցների շրջանառության միասնական կանոնները

Ղազախստանի նախագահն ստորագրել է Հայաստանի՝ դեղամիջոցների շրջանառության միասնական կանոններին միանալու մասին արձանագրության վավերացման մասին օրենքը: 

Այդպիսով՝ 2016 թ-ի հուլիսի 12-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու են միության անդամների համար սահմանված դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքները: Դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքները ենթադրում են դեղամիջոցների միասնական պիտակավորումը՝ մինչև դրանք ազատ շրջանառության մեջ բաց թողնելը, դրանց համապատասխանությունը հիվանդների և բուժհաստատությունների աշխատակիցների անվտանգության նորմերին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներով հաստատվել են պատրաստուկների տեխնիկական փորձարկումների կանոնները և անդամ պետություններում դեղամիջոցների միասնական մատյանի ստեղծումը:   

Նախկինում ԵՏՀ-ն իր պաշտոնական կայքէջում տեղեկացրել է, որ ԵՏՄ-ում դեղամիջոցների ընդհանուր շուկայի գործարկումն իրականացվելու է մինչև 2016 թ-ի ավարտը:  

ՐԻԱ ՆՈՎՈՍՏԻ

15.07.2016

Вернуться