Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 30-րդ տարեդարձը

1991 թվականին՝ 30 տարի առաջ, սեպտեմբերի 21-ին, Խորհրդարանի որոշմամբ, անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախություն հռչակելու մասին հանրաքվե, որի արդյունքում Հայաստանը հռչակվեց անխախ պետություն: Հանրապետության քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» քվեարկեց Անկախությանը:

1991թ. սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: ՀՀ անկախության մասին որոշումը Խորհրդարանում ընթերցեց Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանը:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչեւ անկախության հռչակումը` 1991 թ. Օգոստոսի 14-ին: Ապա 1991 թ. ընթացքում եւս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Iravaban.net

Вернуться