Հայաստանում գործում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, որի նպատակներն են տնտեսական մրցակցության պաշտպանությունն ու խրախուսումը, բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը, ձեռնարկատիրության զարգացման նպաստումը և սպառողների շահերի պաշտպանությունը:
Ցավոք, սույն օրենքով նախատեսված նորմերը շատ հաճախ խախտվում են և որոշները կարող են կանգնել անգամ բիզնեսի փլուզման ռիսկի առջև: Այս ոլորտում խնդիրներից խուսափելու և ռիսկերին ճիշտ գնահատական տալու համար դուք պետք է դիմեք բարձր որակավորում ունեցող մասնագետի: Մեր ընկերության իրավաբանները կօգնեն ձեզ, մատուցելով հետևյալ ծառայությունները՝
- իրավաբանական խորհրդատվություն ՀՀ հակամենաշնորհային իրավունքի ոլորտում.
- գործարքների իրավական վերլուծություն հակամենաշնորհային օրենսդրության նորմերի պահանջներին համապատասխան.
- փաստաթղթերի նախապատրաստում հակամենաշնորհային հանձնաժողով ներկայացնելու համար.
- հակամենաշնհորային հանձնաժողովի գործողությունների/անգործունեության բողոքարկում դատատարանում.
- հաճախորդի շահերի դատական պաշտպանություն: