Դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո սկսվում է ամենակարևոր փուլը՝ դատական ակտի իրագործումը: Կատարողական վարույթը՝ դատավարության եզրափակիչ փուլն է: Այս փուլում հաճախ են խնդիրներ առաջանում՝ օրինակ, դատական ակտի համաձայն դուք պետք է ստանաք գույք կամ դրամային միջոցներ, սակայն չեք ստանում դրանք կամ պատասխանողը չի կատարում դատական ակտով սահմանված պարտականությունները և այլն: Ցավոք մեր օրերում այդպիսի իրավիճակներ հաճախ են հանդիպում և եթե դուք նման խնդրի հետ եք բախվել, ապա պարտադիր դիմեք փաստաբանի:
Մեր ընկերության փաստաբանները մատուցում են հեևյալ ծառայությունները՝
- խորհրդաատվություն կատարողական վարույթի հարցերով.
- ՀԿԾ մարմինների գործողությունների իրավական գնահատում.
- ֆիզիկական և իրավաբանակն անձանց շահերի ներկայացուցչություն կատարողական վարույթի շրջանակներում.
- ՀԿԾ գործողությունների/ամգործունեության բողոքարկում.
- կատարողական թերթի կատարման ժամկետների վերականգնում.
- կատարողական վարույթի վերահսկում.
- կատարողական վարույթի կասեցում.
- դատական ակտի կամավոր կատարման հետ կապված բանակցությունների վարում.
- ՀԿԾ-ի կողմից պատճառված վնասների հատուցման բռնագանձում: