Իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալի չափի փոփոխում
Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում շատ ընկերություններ բախվում են (ՍՊԸ-ի կամ կազմակերպա-իրավական այլ ձևի ընկերության) փոփոխությունների գրանցման խնդրի հետ: ՍՊԸ-ի փոփոխությունների գրանցման գործընթացը նախատեսված է հիմնականում հետևյալ իրավիճակների համար.
- տնօրենի նշանակում և հեռացում.
- իրավաբանական հասցեի փոփոխում.
- գործունեության տեսակների փոփոխում.
- իրավաբանական անձի անվանման փոփոխում.
- մուտք կամ ելք հիմնադիրների կամ մասնակիցների կազմից.
- հիմնադիր փաստաթղթերի համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և այլ փոփոխություններ:
Մեր փաստաբանը մասնագիտորեն կիրականացնի ՍՊԸ-ի, ՓԲԸ-ի, ԲԲԸ-ի և այլ կազմակերպա-իրավական ձևի իրավաբանական անձանց փոփոխությունների գրանցումը:
Իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի ավելացման/նվազեցեցման հետ կապված փոփոխությունների գրանցում
Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը կարող է իրականացվել մի քանի ուղիներով.
- նրա գույքի հաշվին.
- նրա մասնակիցների լրացուցիչ ներդրումների հաշվին.
- ընկերություն ընդունվող երրորդ անձանց ներդրումների հաշվին.
- բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման ճանապարհով.
- լրացուցիչ բաժնետոմսերի բաշխման ճանապարհով:
Իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված փոփոխությունների գրանցում ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի նվազեցումը կարող է իրականացվել հետևյալ ուղիներով.
- ընկերության կանոնադրական կապիտալի ընկերության բոլոր մասնակիցների բաժնեմասերի անվանական արժեքի նվազեցման և (կամ) ընկերությանը պատկանող բաժնեմասերի մարման ճանապարհով.
- բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման կամ դրանց ընդհանուր թվի կրճատման, ինչպես նաև բաժնետոմսերի մի մասի ձեռքբերման ճանապարհով (թույլատրվում է, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է այդպիսի հնարավորություն):
Իր կանոնադրական կապիտալի նվազեցման վերաբերյալ որոշման ընդունման պահից 30 օրվա ընթացքում ընկերությունը պարտավոր է գրավոր տեղեկացնել կանոնադրական կապիտալի նվազեցման և դրա նոր չափի մասին ընկերության` իրեն հայտնի բոլոր պարտատերերին: Անհրաժեշտ է նաև ընդունված որոշման մասին հրապարակել իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալների հրապարակման մամուլում: Կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված փոփոխությունների առաջարկման և գրանցման նպատակով փաստաթղթերի հանձնումը հնարավոր է միայն փոփոխությունների պետական գրանցման հրապարակման պահից 30-օրյա ժամկետը լրանալուց հետո:
30.04.2015