Ինչպես, ինչ կայքերի օգնությամբ անցկացնել ավտոմեքենայի տեխզննումը՝ նոր կարգի համաձայն

   Ազգային ժողովը հունվարի 20-ին ընդունել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 16-ին:

Ո՞ր կայքերի միջոցով պետք է անցնեք այս գործընթացով։

1.Նախ պետք է վճարել գույքահարկը։ Անցեք՝ (https://pay.e-community.am/am/) Գույքահարկի միասնական համակարգի պաշտոնական կայք, ընտրեք «վճարեք առանց գրանցվելու» պատուհանը, լրացրեք մեքենայի հաշվառման համարանիշը (00XX000) և վկայագրի համարը (XX000000), կատարել որոնում, ինչից հետո կտեսնեք վճարման ենթակա գումարի չափը, կկատարեք վճարումը։

   Որպես ծանուցում նշվում է, որ կայքով վճարված գումարի վերադարձ չի նախատեսվում: Այն հանդիսանում է գանձապետական վճարում և գումարի վերադարձի համար անհրաժեշտ է դիմել տեղական ինքնակառավարման մարմնին, որին կատարել եք վճարումը:

2.Պետք է վճարել բնապահպանական հարկը։ Անցեք՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ (https://www.e-payments.am/hy/taxes/step3/service=4909/): Ստուգեք, որ վճարման նպատակը լինի-Ֆիզիկական անձանց պատկանող` ՀՀ-ում գրանցված/հաշվառված/ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկ։

Ստացողը Պետական եկամուտների կոմիտեն է

Գանձապետական հաշվեհամարը՝ 900005170916

   Պետք է լրացնեք Ձեր տվյալները (եթե չգիտեք սպասարկման բաժինը՝ հասցեները կարող եք տեսնել այստեղ) https://www.petekamutner.am/asStructuralUnits.aspx?itn=asDepartments&suid=863 , ընտրեք վճարման եղանակը և կատարեք վճարումը։

3. Անցեք տեխզննման կայանների կայք (https://inspect.am/stations), որով կարող եք ստուգել նաև տեխզննման ժամկետը։ Հայաստանում գործող 47 տեխզննման կայաններից Ձեզ հարմար տեխզննման կայանը, նշելու դեպքում կտեսնեք նաև հաշվեհամարը։ Նշված հաշվեհամարին պետք է վճարել 5500 դրամ, «նպատակ» դաշտում նշեք «00XX000 տեխ. զննում»։ Ցանկալի է, որ այս վճարման անդորագիրը թղթային տարբերակով ունենաք Ձեզ մոտ։

4. Ավտոմեքենաով և ավտոմեքենայի սեփականության վկայագրով մոտեցեք տեխզննման կայան, ինչից հետո մեքենան ստուգում կանցնի։  Այնուհետև կստանաք տեխզննում անցած լինելու փաստը հավաստող ստորագրված և կնքված փաստաթուղթը։ Պահեք այն Ձեր ավտոմեքենայում՝ մինչև հաջորդ տեխզննում։ Նորից հիշեցնենք, որ տեխզննության կտրոններ, որոնք փակցվում էին մեքենայի դիմապակուն՝ այլևս չեն տրամադրվում։

Իրավաբան.net

Вернуться