Family Mediation

Ընտանեկան հաշտարարությունը (մեդիացիան) Հայաստանում

Հայտնի է, որ վերջին ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում ամուսնալուծությունների քանակը զգալիորեն շատացել էԱմուսնալուծությունը հաճելի ընթացակարգ չէ, որը զուգորդված է որոշակի հուզական ապրումներով և ֆինանսական մեծ ծախսերով, նամանավանդ, երբ առկա են անշարժ գույքի բաժանմանն ու երեխաների իրավունքներին առնչվող իրավական վեճերը: Նմանօրինակ բարդություններից խուսափելու համար կարող եք դիմել ընտանեկան մեդիացիայի (հաշտարարության), որը բավական երկար ժամանակ հայտնի է ամբողջ աշխարհում և իր օգտագործումն է գտել Հայասատնի Հանրապետությունում, որպես մասնագետ-փաստաբանների կողմից իրականացվող վեճերի այլընտրանքային կարգավորման մեթոդ:

Ի՞նչ է նշանակում ընտանեկան մեդիացիան (հաշտարարությունը)։

Քանի որ մեր հասարակության համար «մեդիացիան» դեռևս ոչ այնքան հայտնի վեճի լուծման մեթոդ է, անդրադառնանք այն հարցին, թե ինչ է դա նշանակում: Մեդիատորը (հաշտարարը) երրորդ, անկողմնակալ և չեզոք կողմ է, որն օգնում է լուծել ստեղծված կոնֆլիկտը կողմերի ընդհանուր համաձայնությամբ: Հետևաբար մեդիացիան (հաշտարարությունը) այլընտանքային լուծման արտադատական մեթոդ է, որն օգնում է կողմերին խնդրի լուծում գտնել երրորդ անկողմնակալ միջնորդի միջոցով: Այդ գործունեությունը առավել հաճախ իրականացնում են փաստաբանները և դա պայամանավորված է նրանով, որ այդ մասնագիտության տեր մարդիկ կուտակում են անհրաժեշտ հմտություններ, փորձ և մասնագիտական գիտելիք վեճերի առավել արդարացի լուծման համար: Հաշտարարն իր գործունեությունն իրականացնում է միայն իր հաճախորդների կարծիքների հիման վրա և ձգտում է հաճախորդի հետ հաստատել առավել պարզ և վստահելի հարաբերություններ:

Այսպիսով, ընտանեկան հաշտարարները ձգտում են օգնել ամուսնալուծվող զույգերին համերաշխաբար լուծել առաջացած վեճերն ու խնդիրները, ինչպիսիք կարող են լինել, օրինակ՝ ընդհանուր գույքի բաժանումը, ալիմենտների չափը և վճարման կարգը, ապրուստի պայմանները, հանդիպումները, ընդհանուր երեխաների դաստիարակության հարցերը և այլն:

Որո՞նք են ընտանեկան մեդիացիայի (հաշտարարության) առավելությունները Հայաստանի Հանրապետությունում։

Ընտանեկան հաշտարարությունը շատ բազմակողմանի է և բնութագրվում է բարձր ճկունությամբ՝ ամուսինների միջև ծագած վեճերին լուծում տալու հարցում: Օրինակ` այն սահմանափակված չէ դատական վարույթին բնորոշ խիստ ընթացակարգային կանոններով և ամուսինները կարող են ինքնուրույն որոշել իրենց հանդիպումների ժամը և օրը, ինչպես նաև միջավայրը: Ընտանեկան մեդիացիայի շնորհիվ ամուսնալուծության արդյունքում ծագած վեճերը լուծվում են ավելի սեղմ ժամանակահատվածում և այն ավելի մատչելի է, քան դատարանի միջոցով կատարվող ամուսնալուծության գործընթացը։ Այն դեպքերում, երբ ամուսնալուծվող զույգը չի հասցրել դիմել դատարան, այդ գործընթացը իրականացվում է ՔԿԱԳ-ի օգնությամբ՝ փաստաբանի ակտիվ մասնակցությամբ:

Հաշտարարությունը կարող է իրականացվել նաև դատարան դիմելուց հետո, եթե ամուսնալուծվող զույգը վարույթի ընթացքում գալիս է այն եզրահանգման, որ իրենց խնդիրների առավել ճիշտ լուծմանը կարող է աջակցել միայն անկողմնակալ միջնորդի մասնակցությունը: Չէ ո՞ր դատարանի որոշումը ոչ միշտ է ամբողջովին բավարարում կողմերի ակնկալիքները: Այսպես, օրինակ` շատ հաճախ ընտանեկան վեճերի ընթացքում, վիրավորանքներ հասցնելու պատճառով ծնողներից մեկը մյուսի համար փորձում է ոչ բարենպաստ պայմաններ հաստատել՝ նրան երեխայի դաստիարակությունից զերծ պահելու նպատակով: Այսպիսի դեպքերում առաջ է գալիս հաշտարարը, ում միջամտությունն անգամ օգնում է պահպանել ամուսնությունը: Շատ տարածված է նաև զույգերի միջև մեդիացիայի շնորհիվ ամուսնական պայմանագիր կնքելու պրակտիկան, երբ ամուսինները ցանկանում են պահպանել ամուսնությունը որոշակի պայմաններով:

Դուք կարող եք վստահ լինել այն հարցում, որ փաստաբան Վարդան Խեչյանի օգնությանը դիմելու դեպքում հաշտարարության վերաբերյալ բոլոր գործողությունները անցկացվելու են օրենքի պահանջների պահպանմամբ և Ձեզ կտրամադրվի օբյեկտիվ և անկողմնակալ տեսակետ՝ պայմանով, որ ոչ մեկ չի կարողանալու ազդել հաշտարարի գործունեության վրա: Եվ առավել կարևոր նախապայմանն այն է, որ այն ամենը, ինչ կհնչեցվի հաշտարարության ընթացքում կմնա միայն կողմերի և փաստաբանի միջև։

Ի՞նչպես է իրականանում մեդիացիան (հաշտարարությունը):

Առաջնահերթ ըստ ձեր ցանկության պետք է կողմնորոշվեք, թե ով է իրականացնելու հաշտարարությունը։ Այս հարցին պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ և հանձնարարել այն իրավաբանության մեջ մասնագիտացած փաստաբանին: Փաստաբան Վարդան Խեչյանը բավական երկար ժամանակ զբաղվում է հաշտարարությամբ և կարող է սեղմ ժամանակահատվածում ամուսնալուծություն ձևակերպի ՔԿԱԳ-ի և դատարանի միջոցով: 

Այս ամենից հետո, ձեր կողմից ներկայացրած լիազորագրի հիման վրա մեր հաշտարարը կկապնվի ձեր ամուսնու (կնոջ) փաստաբանի (առկայության դեպքում) հետ, ինչպես նաև անմիջապես ձեր ամուսնու (կնոջ) հետ, որպեսզի պայմանավորվի հաշտարարության ընթացակարգը սկսելու ժամի և օրվա վերաբերյալ՝ ներկայացնելով այդ հանդիպումների ցուցակը: Մեր հաշտարարը նաև կզբաղվի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության հավաքման հարցով: Հանդիպումների ընթացքում կողմերը կարող են ներկայանալ իրենց մտերիմ մարդկանց, ընկերների և ներկայացուցիչերի հետ: Ամուսինները միմյանցից առանձին ներկայացնում են հաշտարարին իրենց կարծիքներն այս կամ այն հարցերի շուրջ, մասնավորապես վեճերի հաշտեցման և լուծման վերաբերյալ, ինչից հետո կողմերը պետք է առաջարկեն իրենց լուծումը: Հաշտարարը պարտավոր է ուշադիր լսել երկու կողմերի ներկայացրած պահանջները և հասկանալ, թե ինչ զիջումների է պատրաստ ամուսիններից ամեն մեկը, ինչից հետո սկսվում է քննարկման փուլը: Այս փուլում հաշտարարի ներկայությունը առանձնապես կարևոր է, քանզի ամուսինները զգացմունքային և ոչ կայուն իրավիճակում գտնվելու պատճառով հաճախ չեն կարող գտնել ստեղծված իրավիճակի լուծումը:

Քննարկման փուլի արդյունքների հիման վրա կազմվում է հաշտարարական (մեդիատիվ) հաշտության համաձայնագիր, որն արձանագրում է ամուսինների պարտականություններն ու իրավունքները և հանդիսանում է իրավական ուժ ունեցող փաստաթուղթ: Շատ կարևոր է գիտակցել, որ ընտանեկան հաշտարարության հիմքը փոխադարձ համաձայնությունն է, առանց որի հաշտարարությունը որպես ինստիտուտ կորցնում է իր իմաստը: 

30.05.2015