Եթե դուք պատրաստվում եք ներմուծել եւ չգիտեք, թե ինչ պետք է վճարեք եւ որքան

Կառավարության 2015 թվականի որոշման համաձայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող այն 865-Ն ապրանքները , որոնց քանակը գերազանցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմը, համարվում են ակնհայտ առևտրային:

Վերոնշյալ որոշման դրույթները չեն տարածվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքանիներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների վրա, Եթե միայն այդ ապրանքների ընդհանուր քաշը եւ արժեքը չի գերազանցում 30 կիլոգրամը եւ 200 հազար դրամը:

“Մաքսային կարգավորման մասին” ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ կետի ‘ միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքանիներով ներմուծվող ապրանքների համար վճարվում են միասնական մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի) հետեւյալ միասնական դրույքաչափերով:

1) 0 տոկոսը, եթե մեկ ամսվա ընթացքում տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ դրանց մաքսային արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը;

2) 22,5 տոկոսը, եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ դրանց մաքսային արժեքը գերազանցում է 200 հազար դրամը, սակայն ոչ ավելի, քան 1000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը;

3) 30 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 30 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար Միության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված չափերով, Եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 30 կիլոգրամը, կամ եթե դրանց մաքսային արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը:

Ինչ վերաբերում է թեթև մարդատար ավտոմեքենաներին, ապա վերոնշյալ համաձայնագրին համապատասխան, ԵԱՏՄ երկրներից 1 թեթև մարդատար ավտոմեքենա և այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ ներմուծելիս , բացառությամբ մարդկանց ( ներառյալ ՝ բեռա և ուղևորափոխադրումների համար նախատեսված միկրոավտոբուսների) և մրցարշավային մեքենաների փոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների, սահմանին անուղղակի հարկ չի գանձվում և “մաքսազերծում” չի իրականացվում:

Вернуться