Դատական համակարգում կատարվել են տեղափոխություններ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 12-ի հրամանագրով՝ դատավոր Սերգեյ Մարաբյանը նշանակվել է Ավանի և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Նույն հրամանագրով Ավանի և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

LegalPortal.am

13.07.2016

Вернуться