Գործարկվել է «Road Control Armenia» բջջային հավելվածը և Activesociety.am կայքը. ոստիկանություն

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Կառավարության որոշմամբ հուլիսի սկզբից քաղաքացիները կարող են բջջային հեռախոսով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և ուղարկել ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Արդեն գործում է և՛ «Road Control Armenia» բջջային հավելվածը, և՛ Activesociety.am կայքը։

Հիշեցնենք, որ կայքում անհրաժեշտ է կատարել օգտատիրոջ նույնականացում և ներբեռնել հավելվածը։

Հավելվածը հասանելի է ինչպես IOS, այնպես էլ ANDROID համակարգերով բջջային հեռախոսների համար։

Հավելվածի օգտագործման մանրամասներին կարող եք ծանոթանալ police.am կայքում:

Վարորդներին հորդորում ենք՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Իրավաբան.net

Вернуться