Գործատուն աջակցություն կստանա, եթե աշխատանքի ընդունի ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդանություն ունեցող անձի. ԱՍՀՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներն (նրանց հավասարեցված անձինք) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից աջակցություն կստանան՝ աշխատանքի տեղավորման հարցում։
Այդ նպատակով, վերջիններիս աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար գործատուին կտրամադրվի`

• Աջակցություն առավելագույնը 100,000 դրամի չափով՝ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով,

• Միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում։

iravaban.net

Вернуться