Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Ապրանքային նշանի օգտագործումը արգելելու գործ | 15.02.2014

Գործի  նախապատմությունը

“…” օտարերկրյա ներդրումով ընկերության “….” տնօրենը դիմել է փաստաբան Վարդան Խեչյանին և հայտնել, որ ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքում Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման “…” դասի  ապրանքների համար … անվանումով ապրանքային նշանների իրավատերը, ինչը հավաստվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից տրված Ապրանքային /սպասարկման/ նշանի գրանցման թիվ “…”վկայագրերով:

Տնօրենը փաստաբանին հայտնել է նաև, որ Պատասխանող ընկերության կողմից թողարկվող արտադրանքի  վրա ոչ իրավաչափորեն օգտագործվում է իրենց ընկերությանը պատկանող վերը նշված ապրանքային նշանների հետ նույնական կամ շփոթելու աստիճանի նման նշանը, ինչը հաստատվում է շուկայում համապատասխան ապրանքի առկայությամբ։ Պատասխանողը նշված ապրանքային նշանը զետեղում է իր արտադրանքի վրա, իրականացնում է դրանց պահեստավորում, վաճառքը, երբեմն նաև օգտագործում է գովազդում։ Տնօրենի կարծիքով  նշված հանգամանքը հանդիսանում է պատասխանող ընկերությանը պատկանող վերը նշված ապրանքային նշանների նմանակում և ապօրինի օգտագործում։ Տվյալ պարագայում փաստաբանին խնդրել է  պարտավորեցնել դադարեցնել ապրանքային նշանի ապօրինի օգտագոծումը:

Փաստաբան Վարդան Խեչյանը լսելով իր հաճախորդին ուսումնասիրեց օրենդրությունը և փաստական հանգամանքները և եզրահանգեց դիմել դատական պաշտպանության:

Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1171 հոդվածի ապրանքային և սպասարկման նշանը (այuուհետ` ապրանքային նշան) այն նիշն է, որն oգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայությունները այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար։ Ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է oրենքով uահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա։ Ապրանքային նշանի գրանցման փաստը և դրա նկատմամբ իրավունքը հավաստվում է վկայագրով։

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա, ապրանքային նշանի իրավական պահպանությունը տարածվում է այն ապրանքների և /կամ/ ծառայությունների վրա, որոնց համար գրանցվել է ապրանքային նշանը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածի համաձայն ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու ապրանքային նշանը, ինչպես նաև այլ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա օգտագործումը։ Գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց, առանց իր թույլտվության, առևտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը՝ 1/ նույնական է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այն ապրանքների և /կամ/ ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, 2/ նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այնպիսի ապրանքների և /կամ/ ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին և /կամ/ ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նշանի օգտագործումը սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ գրանցված ապրանքային նշանին զուգորդումը։ Ապրանքային նշանի օգտագործում է համարվում՝ 1) այդ ապրանքային նշանի զետեղումն ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա, ինչպես նաև դրա օգտագործումը որպես ապրանքների փաթեթավորում՝ եռաչափ ապրանքային նշանի դեպքում, 2) այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքների վաճառքի առաջարկը, դրանց վաճառքը կամ այդ նպատակով պահեստավորումը կամ այդ ապրանքային նշանով ծառայության մատուցումը կամ դրա առաջարկը, 3) այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումը կամ արտահանումը, 4) այդ նիշի կիրառումը փաստաթղթերի վրա կամ գովազդի նպատակով։

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածը սահմանում է, որ գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց առանց իր թույլտվության առևտրային գործունեության ընթացքում oգտագործել ցանկացած նիշ, որը`

1) նույնական է գրանցված ապրանքային նշանին և oգտագործվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը.

2) նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին և oգտագործվում է այնպիuի ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նիշի oգտագործումը հանրության մեջ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ` գրանցված ապրանքային նշանին զուգորդումը.

2. Uույն հոդվածի 1-ին մաuի համաձայն` ապրանքային նշանի իրավատերը կարող է երրորդ անձանց արգելել կատարելու հետևյալ գործողությունները`

2) ապրանքների վաճառքի առաջարկը, դրանց վաճառքը կամ այդ նպատակով պահեuտավորումը կամ այդ նիշով ծառայության մատուցումը կամ դրա առաջարկը.
3) այդ նիշով ապրանքների ներմուծումը կամ արտահանումը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1178-րդ հոդվածի համաձայն ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել խախտումը և ապրանքային նշանի իրավատիրոջը հատուցել պատճառած վնասները (հոդված 17)։ Ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ոչնչացնել ապրանքային նշանի պատրաստված պատկերները, ապրանքի կամ դրա փաթեթավորման վրայից հանել ապօրինի օգտագործվող ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճանի նման նշանը։

Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները կատարելու անհնարինության դեպքում համապատասխան ապրանքը ենթակա է ոչնչացման օրենքով սահմանված կարգով։

«Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգի 111 հոդվածը սահմանում է, որ ապրանքային նշանը համարվում է այլ նշանին շփոթելու աստիճանի նման, եթե այն ընդհանուր առմամբ զուգորդվում է դրա հետ (այսինքն մարդու (միջին սպառողի) մոտ առաջացնում է նույն պատկերի, բառի, գույների, դրանց համակցության, իմաստի ընկալման զգացողություն), չնայած առանձին տարբերությունների առկայությանը։ Ընդ որում, նշանները համարվում են ընդհանուր առմամբ զուգորդվող, եթե տվյալ նշանների հիմնական տարրերը կամ մասը համընկնում կամ կատարված են այնպես, որ տեսնելով դրանցից մեկը, միջին սպառողի (այսուհետ՝ սպառող) մոտ առաջանում է պատկերացում մտապատկերված մեկ այլ նշանի մասին, որին ինքն արդեն առնչվել է (ճանաչում է, իրեն հայտնի է)։

Գործի ելքը

Հայցը բավարարել ամբողջությամբ:

Պատասխանող “..” ընկերությանը պարտավորեցնել դադարեցնելու հայցվոր “…” ընկերությանը բացառիկ իրավունքով պատկանող …. անվանումով թիվ …. գրանցման համարներ ունեցող ապրանքային նշանների հետ նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքային նշանի օգտագործումը։
Առանց որևէ փոխհատուցման ոչնչացնել ապրանքային նշանի պատրաստված պատկերները, ապրանքի կամ դրա փաթեթավորման վրայից հանել օգտագործվող ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանը, իսկ դրա անհնարինության դեպքում ոչնչացնել համապատասխան ապրանքի ողջ խմբաքանակը։

Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան

Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ

Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը

Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com  էլ. հասցեին

Вернуться