Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Աշխատավարձի բռնագանձման գործ | 12.07.2011

Գործի նախապատմությունը

Ա.-Հ-ն  “…” թ-ից շուրջ 30 տարի աշխատել  է «…»  ընկերությունում: Ներկայումս հանդիսանում է «…»  ընկերության լուծարային հանձնաժողովի նախագահը: Ա. Հ-ի աշխատավարձը սահմանվել է ամսական “…” ՀՀ դրամ: Նա աշխատանքային պարտականությունները կատարել է անթերի, սակայն գործատուն` պատշաճ չի կատարել ստանձնած պարտականությունները և նրան  չի վճարել հասանելիք աշխատավարձը:

Դիմել է  փաստաբան Վարդան Խեչյանին, վերջինիս միջոցով դատարանում արդարությունը վերականգնելու խնդրանքով:

Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն`աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է: Աշխատավարձի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության փողով (արժույթով)` Հայաստանի Հանրապետության դրամով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն` աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը։

Տվյալ դեպքում, փաստաբանը գտել է, որ “…” Ընկերության կողմից կետանց թույլ է տրվել սկսած աշխատավարձը հայցվորին չվճարելու օրվանից` հետևաբար հայցապահանջը “…” ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների բռնագանձման պահանջի մասով պետք է բավարարել “…” ընկերությունից հօգուտ հայցվոր Ա.Հ-ի  պետք է բռնագանձել “…” ՀՀ դրամ,  որպես “…” թ-ից մինչև “…” թ-ը  տույժերի գումար` սահմանված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով` կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով` կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով:

Փաստաբանը գտել է նաև, որ հայցվորի կողմից կատարված դատական ծախսերը և փաստաբանի վարձատրության ծախսերը նույնպես  պետք է բավարարել, հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

Փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը(ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը, նաև այն, որ հայցվորի կողմից ներկայացված փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջի դեմ պատասխանողի կողմից առարկություն չի ներկայացվել:

Գործի ելքը

Արդյունքում հայցը բավարարվել է:

– Պատասխանող “…” ընկերությունից հօգուտ Ա.Հ-ի  բռնագանձվել  է “…” ՀՀ դրամ, որպես չվճարված աշխատավարձի գումար:

– “…” ընկերությունից հօգուտ հայցվոր Ա. Հ-ի  բռնագանձվել է “…” ՀՀ դրամ, որպես “…” թ-ից մինչև “…” թ-ը ամիսների համար հաշվարկված տույժերի գումար` սահմանված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով` կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով` կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով տույժերի հաշվարկը շարունակել “…” թ-ի  ամսից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

-“…” ընկերությունից հօգուտ Ա.Հ-ի  բռնագանձել “…” ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

– “…” ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է  “…”  ՀՀ դրամ, որպես բռնագանձման պահանջների նկատմամբ 2%-ի չափով հաշվարկված պետական տուրքի գումար:

 

Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան

Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ

Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը

Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին

Вернуться