Աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները թույլ կտան մարդկանց աշխատել նաև մեծ տարիքում
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները թույլ կտան մարդկանց աշխատել նաև մեծ տարիքում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
2014թ.–ին կառավարության նախատեսած միջոցառումների և մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի շրջանակում ներկայացված օրինագիծը դրական արձագանք է ստացել կառավարության կողմից և ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը։ Օրինագիծը ներկայացվել է նաև տարբեր կազմակերպությունների և փորձագետների հասարակական քննարկմանը, այդ թվում նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագիտական գնահատականի համար։ «Հայաստանն աճի տեմպերով չի փայլում, և մեզ մոտ ծերացման միտում է նկատվում։ Միաժամանակ ծնելիության տեմպերը ցածր են, քանի որ երիտասարդ ընտանիքները սովորաբար ունենում են մեկ–երկու երեխա կամ միգրացիայի պատճառով ընդհանրապես ընտանիք չեն կազմում։ Հարց է ծագում` ի՞նչ պետք է անեն ավագ սերնդի մարդիկ։ Նրանք թոշակ են ստանում, սակայն թոշակառուների թիվն աճում է», – ասաց Մակարյանը։ Նրա խոսքով` Աշխատանքային օրենսգրքի օգնությամբ փորձ կարվի կանոնակարգել այն դեպքերը, երբ վարձակալության պայմանագրում նշված չէ տարիքային ցենզը, ինչը հնարավորություն է տալիս տարեց մարդկանց շարունակել աշխատել։
«Ինչ–որ չափով սա լուծումներից մեկն է, սակայն այն ստեղծում է մեկ այլ խնդիր, եթե ավագ սերնդի մարդիկ չեն ազատում շուկան, ապա այն չի կարող զբաղեցնել երիտասարդությունը։ Այսպիսով, կա երկու խնդիր` թողնել ավագ սերնդին և թույլ տալ երիտասարդներին մտնել աշխատաշուկա», – ասաց Մակարյանը։ Նրա խոսքով` ցածր տարիքային շեմի բարձրացումը թույլ կտա դեռահասներին մասնավորապես գյուղական համայնքների որոշակի ոլորտներում օգնել ընտանիքին, իհարկե` ծնողների համաձայնության դեպքում։ Մակարյանը նաև նշեց, որ հարկային մարմիններում ընդհանուր (էլեկտրոնային) բազա ստեղծելը կհանգեցնի նրան, որ այլևս անհրաժեշտ չեն լինի Աշխատանքային գրքույկները, քանի որ բազայում կպահվի աշխատողների մասին անհրաժեշտ ողջ տեղեկությունը։
Հայաստանի աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների նոր օրինագիծը կհանգեցնի նրան, որ շրջանառությունից կհանվեն Աշխատանքային գրքույկները, ինչպես նաև կփոխվեն մի շարք դրույթներ։ Մասնավորապես, աղքատության նպաստ ստանալու համար նախատեսվում է ճշգրտել տարիքը (65 տարեկան), ինչի հիման վրա կարող է գործատուի հետ խզվել աշխատանքային պայմանագիրը։ Միաժամանակ օրինագիծը թույլ է տալիս այդ տարիքի մարդկանց հետ կնքել որոշակի ժամկետի պայմանագիր` հաշվի առնելով գործատուի դրական գնահատականը` աշխատողի մասնագիտական հմտությունների մասին։
Օրինագծի շրջանակում նախատեսվում է նաև ճշգրտել միջին աշխատավարձ հաշվարկելու կարգը, նվազագույն աշխատավարձի մակարդակը համապատասխանեցնել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի հետ։ Նվազագույն աշխատավարձն այս պահին կազմում է 50 հազար դրամ (2015թ.–ի հուլիսի 1–ից նվազագույն աշխատավարձը կկազմի 55 հազար դրամ), նոր օրինագծով ճշգրտվում են ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի լուծման պայմանները և այլն։