Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Անձին մահացած ճանաչել | 30.11.2011

Գործի նախապատմությունը

Լ.Շ-ն  Լ.Ս-ի հետ փաստական ամուսնական հարաբերաթյանների մեջ է եղել : Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են մեկ երեխա: Լ.Ս-ն արդեն 5 տարի է  հեռացել է տնից  անվերադարձ:
Առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ , որով  Հ.Ս-ն ճանաչվել է անհայտ բացակայող:

Այժմ, երեխայի հանդեպ առաջացածել են  իրավական հետևանքներ, մասնավորապես երեխայի ազատ տեղաշարժմանը Հայաստանի սահամններից դուրս, միակողմանի ծնողազուրկ լինելու փաստը, որը ըստ գործող օրենսդրությամբ հնարավորություն է տալիս օգտվել տարաբնույթ արտոնություններից, սակայն դե յուրե միակողմանի ծնողազուրկ լինելու հանգամանքի բացակայության դեպքում երեխան չունի հնարավորություն օգտվելու օրենքով սահմանված արտոնություններից, ստացվում է այնպես, որ երեխան միակողմանի ծնողազուրկ է, սակայն չունի հնարավորություն օգտվելու միակողմանի ծնողազուրկ երեխաների ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված արտոնություններից մասնավորապես` միջնակարգ, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու դեպքում ուսման վարձավճարի արտոնություններից, ՀՀ զինված ուժերում ծառայություն բնակության վայրին մոտ ժամկետային զին.ծառայությունն անցկացնելու, անվճար բուժօգնաթյան ստանալու և այլ արտոնություններ:

Փաստաբան Վարդան Խեչյանի կողմից դիմում է ներկայացվել դատարան Հ. Ս-ին մահացած ճանաչելու վերաբերյալ:

Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուի նախկին ամուսինը “…” թ.–ից բացակայում է և մինչ այժմ ընդհանրապես տեղեկություն չունի նրա գտնվելու վայրի ողջ լինելու հանգամանքի մասին, ավելին օրենքով սահմանված գործողությունների արդյունքում հիմնավորված և ապացուցված է Հ.Ս-ի  անհայտ լինելու փաստը, որը հիմք է տալիս ենթադրելու վեջինիս մահացած լինելու հնարավոր հանգամանքը, քանի որ ինչպես հայտնել է վերոգրյալում “…” թ.–ից չկա որևէ տեղեկություն և հնարավոր է, որ նշված ժամանակահատվածում վերջինիս մահացել է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածին համաձայն` “…” համատիրության տեղեկանքով ապացուցվում է, որ  Հ.Ս-ն “…” հասցեի  բնակարանում նախկինում բնակվել է , որից հետո հեռացել է և տեղեկություններ չկան:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 47 հոդվածի` քաղաքացին դատարանով կարող է մահացած ճանաչվել, եթե նրա բնակության վայրում երեք տարվա ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մաuին, իuկ եթե նա անհայտ կորել է այնպիuի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են uպառնացել կամ հիմք են տալիu ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետեւանքով` վեց ամuվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմում պետք է նշվեն` 1) քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու դեպքում դիմողի համար ակնկալվող իրավական հետեւանքները. 2) քաղաքացու անհայտ բացակայությունը հավաuտող հանգամանքները. 3) անհայտ բացակայողին մահ uպառնացող կամ այլ հանգամանքները, որոնք հիմք են տալիu ենթադրելու, որ նրա մահը որոշակի դժբախտ պատահարի հետեւանք է:

Համաձայն ՀՀ ոստիկանության “…” բաժնի թիվ “…” գրության` Հ.Ս-ն  ՀՀ  ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի հետախուզվողների հաշվառումների ցուցակով չի անցնում, ինչպես նաև ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի թիվ “…” գրության` Հ.Ս-ն  դատվածության, հետախուզման վերաբերյալ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում տվյալներ չկան :

Համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության թիվ “…” գրությամբ դատարան ներկայացված. տեղեկանքի` բնակչության պետական ռեգիստրի տվյալաներով քաղ. Հ.Ն-ն հաշվառումից հանվել է “…” թ-ից:

Գործի ելքը

Լ.Շ-ի  դիմումը բավարարվել է` վերջինիս նախկին ամուսին Հ.Ս-ին ճանաչել մահացած :

 

Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան

Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ

Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը

Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին

Вернуться