Ծառայություններ

Կատարողական վարույթ

Դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո սկսվում է ամենակարևոր փուլը՝ դատական ակտի իրագործումը: Կատարողական վարույթը՝ դատավարության եզրափակիչ փուլն է: Այս փուլում հաճախ են խնդիրներ առաջանում՝ օրինակ, դատական ակտի համաձայն դուք պետք է ստանաք գույք կամ դրամային միջոցներ, սակայն չեք ստանում դրանք կամ պատասխանողը չի կատարում դատական ակտով սահմանված պարտականությունները և այլն: Ցավոք մեր օրերում այդպիսի իրավիճակներ հաճախ են հանդիպում և եթե դուք նման խնդրի հետ եք բախվել, ապա պարտադիր դիմեք փաստաբանի:

Մեր ընկերության փաստաբանները մատուցում են հեևյալ ծառայությունները՝

  • խորհրդաատվություն կատարողական վարույթի հարցերով.
  • ՀԿԾ մարմինների գործողությունների իրավական գնահատում.
  • ֆիզիկական և իրավաբանակն անձանց շահերի ներկայացուցչություն կատարողական վարույթի շրջանակներում.
  • ՀԿԾ գործողությունների/ամգործունեության բողոքարկում.
  • կատարողական թերթի կատարման ժամկետների վերականգնում.
  • կատարողական վարույթի վերահսկում.
  • կատարողական վարույթի կասեցում.
  • դատական ակտի կամավոր կատարման հետ կապված բանակցությունների վարում.
  • ՀԿԾ-ի կողմից պատճառված վնասների հատուցման բռնագանձում: