Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի

Այսօր Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայցրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:  Այս մասին գրառում է արվել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:  hetq.am

Փոփոխություն է կատարվել ԱՊՊԱ-ի ու տեխզննության հետ կապված. օրենքն ուժի մեջ է մտել

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 16-ին։ Փոխվել է օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը, ըստ որի․ Եթե ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը….

Գործատուն աջակցություն կստանա, եթե աշխատանքի ընդունի ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդանություն ունեցող անձի. ԱՍՀՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներն (նրանց հավասարեցված անձինք) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից աջակցություն կստանան՝ աշխատանքի տեղավորման հարցում։Այդ նպատակով, վերջիններիս աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար գործատուին կտրամադրվի` • Աջակցություն առավելագույնը 100,000 դրամի չափով՝ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի համար՝….

Հիփոթեքային վարկերի եկամտահարկի գումարների վերադարձը հունվարի 1-ից սկսած մեծամասամբ էլ չի գործի․ կառավարության որոշում

Կառավարությունը օգոստոսի 12-ի նիստին որոշում ընդունեց, ըստ որի հիփոթեքային վարկերի եկամտահարկի գումարների վերադարձը՝ հունվարի 1-ից սկսած, աստիճանաբար էլ չի գործի։ Որոշման նպա­­տակը հիպո­տե­կային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համա­կարգի կիրա­ռության շրջանակի հետագա ընդլայնումը զսպելն է, ինչպես նաև քաղաքաշինական ու տնտե­­սական առումներով հանրապետության տարածքների համաչափ….

Առաջին դասարանցիների ծնողները կարող են նպաստ ստանալ

«Պետական նպաստների մասին» օրենքի 18-րդ հոդվածով սահմանված են հրատապ օգնության տեսակները և տրամադրման հիմքերը, որոնցից մեկն էլ ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելն է։ Նույն օրենքի 20-րդ հոդվածով էլ սահմանված է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը։ 1. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան….

Կերակրողին կորցնելու դեպքում նվազագույն կենսաթոշակի չափը 26,500 դրամ է, իսկ երկու ծնողին կորցրած երեխայի դեպքում՝ 90,000 դրամ

Կերակրողին (ընտանիքի հայր կամ մայր) կորցնելու դեպքում՝ կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին․ 18 տարին չլրացած երեխային, 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ….

Բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքում փոփոխություններ են կատարվել

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում է կատարվել, որոնք ուժի մեջ են մտել հուլիսի 26-ին։ Այս օրենքի համաձայն, բազմաբնակարան շենքի արդիականացումը բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության և նրա առանձին մասերի նորոգման, վերականգնման, վերակառուցման, ինժեներական համակարգերի և սարքավորումների շահագործման ցուցանիշների վերականգնման, փոխարինման և հարմարավետության բարելավման, էներգախնայողության միջոցառումների իրականացման, էներգիայի կամ ջրի տևական խնայողության հանգեցնող, ինչպես նաև….

ՄԻԵԴ-ի վճիռը. Բադալյանին ապօրինի զրկել են ազատությունից և խոշտանգել Ադրբեջանում

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռ է հրապարակել, որով հիմնավորվել է Հայաստանի քաղաքացուն ապօրինաբար ազատությունից զրկելու և Ադրբեջանի բանտում խոշտանգելու փաստը: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին 3 ամսվա ընթացքում Բադալյանին վճարել 30.000 եվրո, որպես ոչ նյութական վնասի հատուցում: 2009 թ. մայիսի 9-ին Արթուր Բադալյանը մի խումբ ընկերների հետ մեկնել էր Ադրբեջանի….

Պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարը 200 000 դրամով ավելացնելու օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովը այսօր՝ հուլիսի 15-ին, արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Նախագիծն ընդունվեց 74 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։ Այս նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափն ավելացնել՝ 200 հազար….

Գործարկվել է «Road Control Armenia» բջջային հավելվածը և Activesociety.am կայքը. ոստիկանություն

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Կառավարության որոշմամբ հուլիսի սկզբից քաղաքացիները կարող են բջջային հեռախոսով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և ուղարկել ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Արդեն գործում է և՛ «Road Control Armenia» բջջային հավելվածը, և՛ Activesociety.am կայքը։ Հիշեցնենք, որ կայքում անհրաժեշտ է կատարել օգտատիրոջ նույնականացում և ներբեռնել հավելվածը։ Հավելվածը հասանելի է….

Ադրբեջանում ընթացող դատավարությունները չեն կասեցվի․ ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի միջնորդությունը

Ադրբեջանում հայ ռազմագերիների դատավարական գործերը շինծու են և զուրկ են օրինական հիմքից, և դրա համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը միջնորդել է Եվրադատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի Ադրբեջանին՝ կասեցնել այդ դատական գործընթացները, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը տրամադրել քրեական գործի բոլոր նյութերը։ Այս մասին «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկմանն ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության….

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին այն մայր օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր: 2005 թվականին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին: Փոփոխություններ կատարվեցին նաև 2015 թվականին: «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և….