«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Օտարերկրացին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ունի սեփականության, աշխատանքի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այլ իրավունքներ: Օտարերկրյա քաղաքացին ՀՀ վճարում է հարկեր, տուրքեր և կատարում այլ պարտադիր վճարումներ`ՀՀ օրենսդրությամբ սահմանված….
Երկքաղաքացիների զինապարտությունը Երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է կատարեն հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու իրենց սահմանադրական պարտականությունը ինչպես պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, այնպես էլ կամավոր հիմունքներով պայմանագրային զինվորական ծառայության անցնելով: Վերոնշյալը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի 1-ից հետո` առանց սահմանված կարգի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու,այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունից միակողմանի հրաժարված ՀՀ….
Եթե Դուք կասկածում եք, թե կազմակերպա-իրավական որ ձևում է ձեզ անհրաժեշտ ստեղծել ընկերություն` ՍՊԸ, ՓԲԸ կամ ԲԲԸ, ապա պետք է հաշվի առնեք, որ առավել պարզ և ձեռնտու տարբերակը մեծ մասամբ հենց ՍՊԸ-ի բացումն է: Այս տարբերակի առավելությունները նաև նրանում են, որ ՍՊԸ կարող եք բացել` գրեթե չունենալով նախնական կուտակումներ և մուծելով որպես կանոնադրական կապիտալ, օրինակ՝ ….
ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մեկնելու դեպքում կենսաթոշակ ստանալու երաշխիքները Մինչ 05.02.2009թ. գործող կարգի համաձայն` այլ պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում էր: Այլ պետություն մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին միանվագ վճարվում էր վեց ամսվա կենսաթոշակ կամ մինչև կենսաթոշակ ստանալու ժամկետը լրանալը, բայց վեց ամսից ոչ ավելի: Նշված գումարը կենսաթոշակառուին վճարվում էր նրա գրավոր դիմելու և….
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիությունը ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ Նախագահի հրամանագրով: Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը անձամբ ներկայացնում է` Հայաստանի Հանրապետությունում ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ: Քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ….
Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչները): Առաջին և երկրորդ դասարանները այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում: Ուսումնառության ընթացքում….
Ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են կատարվել 2015 թ-ի հունվարի 2-ից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ երկիր: Ընդհանուր առմամբ փոփոխությունները պայմանավորված են այն բանով, որ ԵՏՄ անդամ երկրների տնտեսավարող սուբյեկտների հետ հարաբերություններում Հայաստանը չունի մաքսային ձևակերպում, մաքսային սահմանին վճարման ենթակա ԱԱՀ, ակցիզային հարկ, փոխարենը` այս ամենը կատարվում է հարկային մարմիններին համապատասխան հայտարարագրեր ներկայացնելու միջոցով: Ինչպես է կատարվում ԵՏՄ….
Աշխատանքային գործունեություն իրականացնելու ընդհանուր կանոնները Համապատասխան վիզա և կացության թույլտվություն ստանալու դեպքում` օտարերկրացին իրավունք ունի ՀՀ-ում իրականացնելու աշխատանքային գործունեություն, նույն պայմաններով և կարգով, ինչ և ՀՀ քաղաքացիները: ՀՀ-ում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են 2004թ. ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Անհրաժեշտ է նշել, որ նոր օրենսգիրքը նվազեցնում է պետության ազդեցությունը աշխատանքային հարաբերությունների վրա` շեշտը դնելով պայմանագրային հարաբերությունների վրա: Աշխատողի աշխատանքային….
Օտարերկրյա ներդրումների երաշխիքները Հայաստանում «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը նախատեսված է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար և տալիս է երաշխիքներ ընդդեմ ազգայնացման` պահանջելով, որ սեփականազրկում տեղի ունենա միայն դատական կարգով: Այդպիսի դեպքում լրիվ փոխհատուցում է վճարվում: Օտարերկրյա ներդրողները պաշտպանված են կառավարության անիրավական գործողությունների արդյունք հանդիսացող վնասներից, կամ կառավարության անհարկի գործողություններից: Օրենքր ներդրողներին երաշխավորում է նաև շահույթները և….
2003թ. դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը: Օրենքի նպատակն է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2011 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից պարտադիր վճար մուծելու դիմաց ազատել նրանց քրեական հետապնդումից, տրամադրել զինվորական գրքույկ և հաշվառել պահեստազորում:Այդ օրենքի ուժով պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները,….
Հաագայի կոնվենցիայի քաղաքացիաիրավական տեսանկյունները` կապված երեխաների միջազգային առևանգման և Հայաստանում նրա կիրառման հետ: Հետևյալ մեկնաբանությունները կազմվել են ներքոհիշյալ իրավիճակների հիման վրա, որոնք պատահել են իրական կյանքում: Հայ զույգը տեղափոխվել էր Ռուսաստան բնակություն հաստատելու նպատակով: 1.5 տարի հետո մայրը, երեխայի հետ գալիս է Հայաստան` այցելելու իր ծնողներին, սակայն ավելի ուշ հայտնում է ամուսնուն, որ այլևս մտադիր….
Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որպես որդեգրել ցանկացող անձինք, հաշվառվելու նպատակով անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում են (N 3 ձև) իրենց բնակության վայրի աշխատակազմ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը և դրանց պատճենները` անձը հաստատող փաստաթուղթ. բնակարանային պայմանների մասին տեղեկանք` տրված բնակության վայրից. ընտանիքի կազմի մասին տեղեկանք` տրված բնակության վայրից. զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և….
Дорогой пользователь. Мы используем cookie-файлы для улучшения вашего пользовательского опыта и обслуживания нашего веб-сайта, а также для анализа использования нашего веб-сайта. Если вы продолжите просмотр, мы понимаем, что вы принимаете их использование.
Принять
Դիսկլամացիա
Սույն կայքում պարունակվող նյութերը տրամադրվում են ընդհանուր տեղեկացման նպատակներով և իրենցից չեն ներկայացնում Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակի կողմից տրամադրված իրավաբանական խորհրդատվություն:
Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակը և դրա աշխատակիցները չեն կրում որևէ պարտավորություն այն վնասների համար, որոնք ծագել են սույն կայքում զետեղված տեղեկությունների կիրառման հետևանքով: Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակը թույլ է տալիս ներբեռնելու և ժամանակավորապես պահելու սույն կայքի էջերից մեկը կամ մի քանիսը անձնական համակարգչի մեջ՝ դրանք հետագայում դիտելու համար:
Սույն կայքում տեղադրված բոլոր տպագրական նյութերը և լուսանկարները, մասնավորապես՝ վեբ-դիզայնը, պաշտպանվում է մտավոր սեփականության իրավունքի դրույթներով: Սույն կայքի պարունակությունը վերարտադրելը, մշտապես պահելը կամ փոխանցելը կամ վերահղելը առանց Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակի նախնական գրավոր թույլտվության արգելված է:
Օգտագործման պայմաններ
1. Օգտագործման կարգն ու պայմանները
1.1. Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակի կայք մուտք գործելով և օգտագործելով` Դուք հաստատում եք, որ ծանոթ եք սույն օգտագործման կարգին և պայմաններին, համաձայնում եք ղեկավարվել դրանցով: Սույն պայմանները կարող են ենթարկվել փոփոխությունների, առանց այդ մասին ծանուցելու և խորհուրդ ենք տալիս մեր գրասենյակի կայք մուտք գործելիս նախապես ստուգել սույն պայմանները:
2. Կայքից օգտվելու պայմանները
2.1. Դուք համաձայնվում եք, որ սույն կայքում տեղադրված նյութերը և տեղեկատվությունը, լուսանկարները (այսուհետ՝ Նյութեր) չեք օգտագործի որևէ հակաօրինական նպատակներով: Դուք համաձայնում եք նաև, որ առանց Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակի համաձայնության չեք օգտագործի կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով չեք տարածի կամ հավաքի կամ պահի կայքում տեղադրված նյութերը:
2.2. Դուք համաձայնվում եք Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակին և դրա աշխատակիցներին փոխհատուցել պատճառված վնասները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կրել այլ տեսակի պատասխանատվություն, որն առաջացել է Ձեր կողմից՝
1) սույն օգտագործման կանոններին խախտման կամ
2) կայքում տեղադրված նյութերի անօրինական օգտագործման պարագայում:
3. Հեղինակային իրավունք
3.1. Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակը իրավունք է Ձեզ տալիս ուսումնասիրել, պատճենահանել, ներբեռնել և տպագրել կայքում տեղադրված նյութերը, հետևյալ պայմաններով՝
1) տեղեկատվությունը պետք է օգտագործվի բացառապես անձնական, տեղեկատվական և ոչ առևտրային նպատակներով.
2) Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակի կայքի նյութերի վրա հղում կատարելիս պարտադիր պետք է պահպանել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները.
3) նյութերը որևէ կերպ փոփոխելը կամ ձևափոխելը արգելվում է:
Дорогой пользователь. Мы используем cookie-файлы для улучшения вашего пользовательского опыта и обслуживания нашего веб-сайта, а также для анализа использования нашего веб-сайта. Если вы продолжите просмотр, мы понимаем, что вы принимаете их использование.