Наши услуги

Սպառողների իրավունքների պաշտպանություն

Սպառողների իրավունքները սահմանվում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: Հայաստանում այս օրենքով սահմանված նորմերը շատ հաճախ խախտվում են, իսկ սպառողները հիմնականում անգամ չգիտեն իրենց օրենքով տրված իրավունքների մասին:

Եթե «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով սահմանված ձեր իրավունքները խախտվել են, ապա խորհուրդ է տրվում դիմել փաստաբանի: Մեր ընկերության փաստաբաններն ունեն երկարամյա փորձ սպառողների իրավունքների խախտման հետ կապված վեճերի ոլորտում:

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝

  • խորհրդատվություն սպառողների իրավունքների ոլորտում.
  • սպառողների իրավունքների պաշտպանություն.
  • վեճերի մինչդատական կարգավորում.
  • սպառողների իրավունքների դատական պաշտպանություն: