Գործնականում հաճախ են հանդիպում պարտքային պարտավորությունների ոչ պատշաճ իրականացման դեպքեր: Հայաստանում պրակտիկան ցույց է տալիս, որ նման դեպքերում պայմանագիրը հիմնականում բացակայում է և պարտքերի բռնագանձման միակ իրավական միջոցն է դարնում անձի իրավունքների և շահերի պաշտպանությունը դատարանում:
Պարտքի բռնագանձման պահանջով դատավարությունը բավական երկար և բարդ գործնթաց է, որը կարող է իրագործել միայն բարձր որակավորում ունեցող մասնագետը: Մեր ընկերության իրավաբանները հաճախորդների հետ աշխատանքի երկարամյա փորձ ունեն այս ոլորտում: Մեր ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
- հաճախորդի շահերի պաշտպանություն պարտքի բռնագանձման պահանջով հայց ներկայացնելու դեպքում.
- պարտավորությունների հաշվառման հետ կապված և տարաձայնությունների պատճառ դարձած խախտումների վերացման իրավաբանական հանձնարարականների կազմում.
- պայմանագրերի և այլ փաստաթղթերի իրավական վերլուծություն.
- գործող օրենսդրության հետ պայմանագրերի անհամապատասխանությունների վերացման համար հանձնարարականների պատրաստում.
- պարտքի վերադարձի հետ կապված կատարողական վարույթի ուղեկցում: