Незаконные постройки в Армении

Պատասխանատվությունն ապօրինի շինությունների համար խստացվելու է

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն ընդունեց “Վարչական իրավախախտումների վերաբերյալ” օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է առանց թույլտվության ինքնակամ շինարարության, շենքերի, շինությունների վերակառուցման, տեղադրման, քանդման կամ ապամոնտաժման, ինքնակամ շինարարության կասեցման դեպքում շենքերի, շինությունների ինքնակամ շինարարությունը շարունակելու, ինչպես նաեւ համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում շինարարությունը չավարտելու համար վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել: Ըստ ներկայացված նախագծի ՝ կբարձրանա նման խախտումների համար նախատեսված տուգանքների չափը։

Տվյալ տարածքի նկատմամբ սեփականության և հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից նշված իրավախախտումները կատարելու համար տուգանքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 750 հազարից 1,5 միլիոն դրամ: Եթե նման գործողություններ իրականացվեն հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքում, ապա տուգանքը կկազմի 2 միլիոնից մինչև 2,5 միլիոն դրամ՝ նախկին 1,5 միլիոնից մինչև 2 միլիոն դրամի փոխարեն: Վարչական տուգանքի նշանակումից հետո գործողությունները շարունակելու դեպքում տուգանքը կկազմի 2,5 միլիոնից 3 միլիոն դրամ (մինչ այդ եղել է 2 միլիոնից մինչև 2,5 միլիոն դրամ):

Вернуться