Кассовый аппарат

Նոր կարգավորումներ ՀԴՄ-ներին և կտրոններին վերաբերող

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել ՀՀ Հարկային օրենսգրքում: Փոփոխությունները վերաբերվելու են հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման կանոնների և հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործմամբ հաշվարկների չպահպանմանը: Օրինագծի համաձայն ՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնում ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության ծածկագրի սխալ մուտքագրումն առաջացնում է նախազգուշացում, իսկ նախազգուշացում կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում ՝ տուգանք ՝ 10 հազար դրամի չափով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իր առաջարկը հիմնավորում է փոքր և միջին բիզնեսի գործունեության համար առավել կանխատեսելի միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ ‘տարբերելով ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները’ կախված խախտման բնույթից և պետությանը պատճառված վնասի չափից: Այս օրինագծի ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկել կարելի է ներկայացված հղումով. https://www.e-draft.am/projects/7013։

Вернуться