Հողային իրավահարաբերությունների առանձնահատկությունները պայմանավորված են դրանց բազմազանությամբ: Հողային վեճը հիմնականում առաջանում է երրորդ անձանց կամ պետության կողմից սեփականության իրավունքի խախտման հետևանքով: Պետական մարմինների կողմից սեփականության իրավունքը կարող է խախտվել, օրինակ, հողի բռնագրավման մասին ապօրինի որոշում կայացնելու կամ այլ ոչ իրավաչաթ գործողություններ կատարելու դեպքում:
Մեր ընկերության իրավաբանները պատրաստ են օգնել ձեզ հողային իրավահարաբերություններին առնչվող բոլոր հարցերում և մատուցել հետևյալ ծառայությունները՝
- հողային փաստաթղթերի իրավական զննում.
- հողային գործարքների իրավաբանական ուղեկցում.
- փաստաբանի խորհրդատվություն հողային իրավունքի շրջանակներում.
- սեփականության իրավունքի գրանցման հետ կապված փաստաբանի օգնություն և խորհրդատվություն.
- հաճախորդի շահերի ներկայացուցչություն դատարանում.
- իրավաբանի օգնություն հողի սեպականաշնորհման դեպքում: