Наши услуги

Հեղինակային իրավունք

Հայաստանում գործում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը: Նշված օրենքի նպատակն է կարգավորել գիտության, գրականության, արվեստի ոլորտների ստեղծագործությունների (հեղինակային իրավունք), կատարումների, հնչյունագրերի (ֆոնոգրամ), հեռարձակող կազմակերպությունների հաղորդումների (հարակից իրավունքներ) ստեղծման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Ներկայումս հեղինակային և հարակից իրավունքների խախտումները հաճախ են և այդ խախտումների քանակը նվազեցնելու նպատակով օրենքով նախատեսված են նշված իրավունքների պաշտպանության մեխանիզմները: Հետապնդելով խախտված հեղինակային իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը՝ մեր ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

  • հեղինակային իրավունքի ոլորտում գործարքների ուղեկցում.
  • հեղինակային իրավունքի գրանցման իրավական ուղեկցում.
  • հեղինակային իրավունքների և շահերի ներկայացուցչություն դատարանում.
  • մտավոր սեփականության գրանցման համար նախատեսված դիմումի կազմում.
  • հեղինակային իրավունքի պաշտպանություն ինտերնետում: