ՀայՓոստի բոլոր բաժանմունքներում մատուցվում են մի շարք պետական ծառայություններ

ՀայՓոստի արդեն բոլոր բաժանմունքներում մատուցվում են մի շարք պետական ծառայություններ: Այս մասին հայտնում են «ՀայՓսոտ» ՓԲԸ-ից:

Տրամադրվող ծառայություններն են․

ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում։

ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված տեղեկանքների` օրինակ՝ ծննդյան, ամսուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների միջազգային վավերացում (APOSTILLE)

ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ԱՁ-ների գրանցում, փոփոխություն և հաշվառումից հանում, ՍՊԸ-ների գրանցում (Ստանդարտ կանոնադրությամբ) և փոփոխություններ։

ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում:
Հավելենք, որ շուտով նախատեսում ենք մեկնարկել ՀայՓոստի բաժանմունքներում Ոստիկանության մի շարք ծառայությունների տրամադրում ևս։

Իրավաբան.net

Вернуться