Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է բարելավել մտավոր իրավունքի ոլորտը:
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ։ Պետական մարմինն այս օրինագիծը բացատրում է օրենսդրության բարելավման անհրաժեշտությամբ, որը կարգավորում է հարաբերությունները հեղինակային իրավունքի ոլորտում։
Քանի որ մեր ժամանակներում տեխնոլոգիաներն օրեցօր զարգանում են, ստեղծվում են ավելի ու ավելի շատ արվեստի գործեր, իսկ արհեստական բանականությունը օրեցօր ավելի ու ավելի է բարելավվում, մտավոր իրավունքը, մասնավորապես հեղինակային իրավունքը, պահանջում է շարունակական զարգացում:
Նախագծի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ և կողմ կամ դեմ քվեարկել սույն նախագծի ընդունմանը այստեղ. https://www.e-draft.am/ru/projects/7002/about