
Կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու վերաբերյալ որոշման նախագիծ է ներկայացրել
Գենդերային հավասարության ապահովման համար նախագծով նախատեսվում է սահմանել հետևյալ վեց գերակա ոլորտներում.
1. Կառավարում և որոշումների կայացում,
2. Սոցիալ-տնտեսական և աշխատանքային հարաբերություններ,
3. Կրթություն և գիտություն,
4. Առողջապահություն,
5. Գենդերային բռնության կանխարգելում,
6. Ընտանեկան բռնության կանխարգելում:
Վերոնշյալը միտված է նշված ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար բարենպաստ և դրական միջավայրի ստեղծմանը:
Այս նախագիծը շատ կարևոր է, քանի որ գենդերային հավասարությունը պետք է պահպանվի: ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ կանայք և տղամարդիկ հավասար են։
Նախագծի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ. https://www.e-draft.am/projects/6821/about