Կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու վերաբերյալ որոշման նախագիծ է ներկայացրել
Նախագծով նախատեսվում է սահմանել վեց գերակայություն ՝ ոլորտներում գենդերային հավասարության ապահովման համար.
1. Կառավարման և որոշումների կայացման,
2. Սոցիալ-տնտեսական և աշխատանքային հարաբերություններ,
3. Կրթության և գիտության,
4. Առողջապահության,
5. Գենդերային բռնության կանխարգելման
6. Ընտանեկան բռնության կանխարգելման:
Վերոնշյալը միտված է նշված ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների իրացման և հնարավորությունների իրացման համար բարենպաստ և դրական միջավայրի ստեղծմանը:
Այս նախագիծը շատ կարևոր է, քանի որ գենդերային հավասարությունը պետք է պահպանվի: ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ կանայք և տղամարդիկ հավասար են։
Նախագծի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ. https://www.e-draft.am/projects/6821/about