Наши услуги

Իրավաբանական ծառայություններ

Մեր ընկերությունը առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության հմուտ մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն տարբեր իրավական հարցերով, իսկ հարկ եղած դեպքում կներկայացնեն ձեր շահերը դատական և այլ պետական մարմիններում:

Մեր ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝

  • ընկերության բոլոր իրավաբանական փաստաթղթերի  վերլուծություն.
  • խորհրդատվություն ՀՀ օրենսդրության շրջանակներում.
  • իրավաբանական փաստաթղթերի կազմում.
  • ընկերության շահերի ներկայացուցչություն դատարանում.
  • ընկերության շահերի ներկայացուցչություն վարչական մարմիններում և առևտրային գործընկերների հետ բանակցությունների ժամանակ.
  • վեճերի մինչդատական կարգավորում բանակցությունների և այլ իրավական միջոցների օգնությամբ.
  • գործարքների իրավաբանական ուղեկցում: