Покупка жилья в Армении

Ինչպե՞ս ստանալ կացության կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում։

Կացության կարգավիճակը փաստաթուղթ է, որը թողարկվում է պետության կողմից և թույլ է տալիս օտարերկրացիներին բնակվել իր տարածքում մշտական կամ ժամանակավոր հիմունքներով։ Ինչի՞ համար է պետք կացության կարգավիճակը: Քանի որ նա թույլ է տալիս օրինականորեն բնակվել որոշակի պետության տարածքում, կացության կարգավիճակը անհրաժեշտ է կրթություն ստանալու և աշխատելու ընթացքում, ընտանիքի հետ վերամիավորման համար, նաեւ այլ անձնական նպատակներով։

Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի տեսակները, հիմքերը և ստացման գործընթացը կարգավորվում են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով: Օտարերկրացիների տակ հասկացվում են օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:

Ի՞նչ կացության կարգավիճակի տեսակներ են տրվում օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում։

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայաստանում գործում է երեք կացության կարգավիճակի տեսակ.

1.ժամանակավոր,

2.մշտական,

3.հատուկ։

Ժամանակավոր կացության կարգավիճակ

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է ցանկացած օտարերկրացու, եթե նա ունի հիմնավոր հանգամանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավելի գտնվելու համար: Հիմնավորված հանգամանքներ են համարվում.

1. կրթություն ստանալը,

2. աշխատանքի թույլտվության առկայությունը կամ առանձին դեպքերում այն գործունեությամբ զբաղվելը, որն օրենքի համաձայն չի պահանջում աշխատանքի թույլտվություն,

3. Հայաստանի Հանրապետությունում գտնվող ամուսնու, երեխայի, ծնողի առկայությունը, ով համապատասխան Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ուժով ազատված է աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից և ունի ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ,

4. Հայաստանի Հանրապետությունում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականի (ծնող, զավակ, եղբայր, քույր, պապ, տատ կամ թոռ) առկայությունը,

5. ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,

6. էթնիկ պատկանելությունը հայկական ազգությանը։

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչեւ 1 տարի ժամկետով: Միևնույն ժամանակ, հնարավոր է ամեն անգամ այն երկարացնել ևս 1 տարով: Ընդ որում, երկարաձգման համար դիմումը անհրաժեշտ է ներկայացնել ոչ ուշ, քան ժամկետի լրանալուց 30 օր առաջ։ Կարևոր է նշել, որ ՀՀ կառավարությունը կարող է ավելի կարճ ժամկետ սահմանել այն անձանց համար, ովքեր գտնվում են ՀՀ-ում կրթություն ստանալու հիմքով:

Մշտական կացության կարգավիճակ

Մշտական կացության կարգավիճակը տրվում է այն օտարերկրացուն, որը.

1. կարող է ապացուցել ամուսնու կամ մերձավոր ազգականի (ծնող, զավակ, եղբայր, քույր, պապ, տատ կամ թոռ) առկայությունը, որը հանդիսանում է ՀՀ քաղաքացի կամ ունի հատուկ կացության կարգավիճակ, ընդ որում, անձը նույնպես պետք է ապահովված լինի բնակարանով և ապրուստի միջոցներով ՀՀ-ում, իսկ մինչև կացության դիմում ներկայացնելը պետք է օրինական հիմքերով բնակվի ՀՀ տարածքում առնվազն 3 տարի,

2. ազգությամբ հայ է,

3. իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն ՀՀ-ում:

Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով: Ընդ որում, թույլատրվում է երկարաձգել ներկայացված կացության կարգավիճակը նույն ժամկետով։ Տվյալ իրավունքը կարելի է օգտագործել ամեն անգամ, երբ կացության կարգավիճակի ժամկետը մոտենում է ավարտին։ Մշտական կացության կարգավիճակի քարտի երկարաձգման դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության կարգավիճակի քարտի ժամկետի ավարտից առնվազն 30 օր առաջ:

Հատուկ կացության կարգավիճակ

Հատուկ կացության կարգավիճակը տրվում է այն անձանց, ովքեր.

1. ազգությամբ հայ են,

2. իրականացնում են ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն:

Հատուկ կացության կարգավիճակը տրվում է 10 տարի ժամկետով: Այս ժամկետը լրանալուց հետո անձը կարող է կրկին դիմել հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար:

Ե՞րբ կարող են մերժել կացության կարգավիճակը տրամադրելուն?

Օտարերկրացուն կարող են մերժել ստանալու կացության կարգավիճակը ստանալուն, եթե.

1. անձը արտաքսվել է ՀՀ տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից և սույն որոշումների ուժի մեջ մտնելու պահից չի անցել 3 տարի,

2. անձը դատապարտվել է ՀՀ-ում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ծանր, միջին կամ հատուկ ծանրության հանցագործություններ կատարելու համար և դատվածությունը անձից դեռևս հանված կամ մարված չէ,

3. առկա են հավաստի տվյալներ այն մասին, որ տվյալ անձը իրականացնում / մասնակցում է այնպիսի կազմակերպության գործունեության մեջ, որը կարող է վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, ՀՀ սահմանադրական կարգին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների հիմնական իրավունքներին և ազատություններին,

4. անձը տառապում է բնակչության առողջությանը սպառնացող վարակիչ հիվանդությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն նման հիվանդության բուժման նպատակով,

5. անձի կողմից առկա է լուրջ և հիմնավոր սպառնալիք Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին,

6. մուտքի թույլտվություն խնդրելիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր,

7. սույն օրենքը խախտելու համար նա ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի:

Ինչպե՞ս դիմել կացության կարգավիճակը ստանալուն (ժամանակավոր եւ մշտական)։

Կացության կարգավիճակը ստանալու համար դիմումը ներկայացվում է ոստիկանության ոլորտում պետական լիազորված մարմին (վիզաների և օտարերկրյա քաղաքացիների գրանցման բաժին):

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

• հայտարարություն,

• 35×45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար,

• անձնագիր, անձնագրի պատճեն և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,

• Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքները հաստատող փաստաթղթերը,

• առողջական վիճակի մասին տեղեկանք,

• պետական տուրքի վճարման անդորրագիր:

Կացության ժամանակավոր կարգավիճակ տալու և երկարաձգելու համար պետական տուրքը կազմում է 105 հազար դրամ: Մշտական բնակության քարտ տրամադրելն արժե 140 հազար դրամ:

Ինչպե՞ս դիմել հատուկ կացության կարգավիճակը ստանալուն?

Հատուկ կացության կարգավիճակ ստանալուն դիմելու համար օտարերկրացին պետք է դիմի իր բնակության երկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Եթե բնակության երկրում չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն, դիմողը կարող է կապ հաստատել ՀՀ մոտակա ներկայացուցչության հետ:

Հատուկ կացությունը ստանալու համար անհրաժեշտ է տրամադրել հետեւյալ փաստաթղթերը.

• դիմում-հարցաթերթիկ ‘ ուղղված ՀՀ վարչապետին,

• ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի անունով նամակ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

Ա) ներկա և նախկին (եթե այդպիսին կա) քաղաքացիության մասին,

Բ) հատուկ կացության կարգավիճակ ստանալու դիմումի շարժառիթները,

Գ) մասնագիտության և աշխատանքի մասին,

Դ) ՀՀ նախորդ այցերի մասին,

Է) ՀՀ-ում նախկինում առկա կացության կարգավիճակի մասին (եթե այդպիսիք եղել են),

Ը) դատվածության առկայության մասին,

• ազգային անձնագրի պատճեն ՝ լուսանկարի, անձնական տվյալների և վավերականության ժամկետի էջերով,

• ծննդյան վկայականի կամ փոխարինող փաստաթղթի պատճեն,

• 6 գունավոր լուսանկար բաց ֆոնի վրա (35×45 մմ),

• հատուկ անձնագրի համար պետական տուրքի վճարման անդորրագիր։

Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կազմում է 150 հազար դրամ: Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց հատուկ կարգավիճակը և անձնագիրը տրամադրվում են անվճար, հատուկ կարգով։

📍Կացության ձևակերպման հարցում օգնության համար դիմեք Վարդան Խեչյանի իրավաբանական գրասենյակ:

☎+374 33 311 00

vardan@khechyan.com

🏢 0002 Երևան, Եկմալյան փողոց 6, հարկ 2

🔗 https://www.armenianlaw.com/

Tg: @VardanLaw

Вернуться