Ընդլայնվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի լիազորությունների շրջանակը և փոփոխվել ներկայացուցչի պաշտոնի անվանումը

2021թ. դեկտեմբերի 28-ին ուժի մեջ է մտել ««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ընդլայնվել է ներկայացուցչի լիազորությունների շրջանակը և փոփոխվել ներկայացուցչի պաշտոնի անվանումը: Այսուհետ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն օրենքի ուժով ապահովելու է պետության շահերի ներկայացումը՝

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանում,
  • Արդարադատության միջազգային դատարանում,
  • միջազգային արբիտրաժներում,
  • օտարերկրյա դատարաններում,
  • հաշտարարության գործընթացներում:

hetq.am

Вернуться