Наши услуги

Աշխատանքային վեճեր

Գործնականում հաճախ են հանդիպում աշխատողների և գործատուների միջև աշխատանքային վեճերը: Նման վեճերը հիմնականում առաջանում են կրճատումների, աշխատավարձի իջեցման, աշխատողին պատասխանատվության ենթարկելու և այլ պատճառներով: Խախտված աշխատանքային իրավունքները հնարավոր է պաշտպանել ինչպես դատական, այնպես էլ մինչդատական միջոցներով:

Մեր ընկերության փաստաբանները կօգնեն ձեզ լուծել աշխատանքային վեճերը ինչպես դատական, այնպես էլ մինչդատական փուլերում: Աշխատանքային վեճերի ոլորտում մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝

  • խորհրդատվություն աշխատանքային իրավունքի շրջանակներում.
  • աշխատանքային վեճի մինչդատական կարգավորում, բողոքների քննում, բանակցությունների վարում.
  • իրավաբանական փաստաթղթերի մշակում.
  • շահերի ներկայացուցչություն և պաշտպանություն դատարանում.
  • անհատական աշխատանքային պայմանագրերի և գործարքների մշակում.
  • ընկերության ներքին փաստաթղթերի մշակում.
  • գործատուի որոշումների բողոքարկում.
  • աշխատողի նյութական պատասղանատվության ենթարկում: